Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել

Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել

Sun, 08 Nov 2026 15:30:32 +0400


Կոլումբիայի հյուսիսում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինծառայող է զոհվել, ևս առնվազն 16-ը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով բանակի հայտարարությանը։

Հարվածը հասցվել է Սան Լուկաս լեռնաշղթայի ստորոտում գտնվող Սանտա Ռոսա դել Սուր փոքր քաղաքի ռազմական օբյեկտին։ Իշխանությունները դեռ չեն պարզել, թե ով է կանգնած հարձակման հետևում։

Շրջանը հարուստ է ոսկու հանքավայրերով և վաղուց պայքարի առարկա է «Ծոցի կլան» հանցավոր խմբավորման, ապստամբական Ազգային ազատագրության բանակի (ԱԱԲ) և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի նախկին անդամների ստեղծած փոքր կազմավորումների միջև։

«Այս հարձակման հետևում կանգնածները թաքնվելու տեղ չեն ունենա», — հայտարարել է Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան՝ նշելով, որ զինվորականների վրա հարձակումները միայն ամրապնդում են երկիրը պաշտպանելու իշխանությունների վճռականությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ովքեր պետք է իրականացնեն Telegram-ի թարմացում

Ովքեր պետք է իրականացնեն Telegram-ի թարմացում Sun, 29 Nov 2026 23:30:27 +0400 Telegram հավելվածի ղեկավարությունը…

6 րոպե ago

Հայրենիքը, ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը սակարկության առարկա չեն․ Ֆարմանյան

Հայրենիքը, ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը սակարկության առարկա չեն․ Ֆարմանյան Sun, 29 Nov 2026 23:23:54 +0400…

12 րոպե ago

Թարմացված․ Կապան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները

Թարմացված․ Կապան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները Sun, 29 Nov 2026 23:19:33 +0400 Կապան համայնքի ավագանու…

17 րոպե ago

Որևէ դեպքում կողմ չեմ քվեարկելու․ Մամաիկան Ասլանյան

Որևէ դեպքում կողմ չեմ քվեարկելու․ Մամաիկան Ասլանյան Sun, 29 Nov 2026 23:14:00 +0400 Latest news…

22 րոպե ago

Փաշինյանը հային հանել է հայի դեմ` հանուն ալիևյան սահմանադրության. Անդրանիկ Գևորգյան

Փաշինյանը հային հանել է հայի դեմ` հանուն ալիևյան սահմանադրության. Անդրանիկ Գևորգյան Sun, 29 Nov 2026…

25 րոպե ago

Ամասիան ու Աշոցքը ձայները տվեցին իշխանությանը

Ամասիան ու Աշոցքը ձայները տվեցին իշխանությանը Sun, 29 Nov 2026 22:58:51 +0400 ՀՀ 12 համայնքներում…

37 րոպե ago