Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից

Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից

Sun, 30 Aug 2026 22:00:30 +0400


Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը ուղերձ է հղել բանտից։

«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր սրտացավ այս տարիների ընթացքում իրենց աղոթքներով, խոսքով, գործով և աջակցությամբ իմ և իմ ընտանիքի կողքին են եղել։

Հիմա, երբ առողջական վիճակս օր-օրի վատթարանում է՝ կենաց ու մահու այս կռվում, ապրելն անգամ դառել է պայքարի միջոց։ 2 տարի և 3 ամիս է ինչ գտնվում եմ բանտում՝ անհիմն, կեղծ, շինծու և ապօրինի դատավճռի արդյունքում և դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը։

Միգուցե մենք մի օր կունենանք այն պետությունը, որտեղ հայ լինելը և մարդը կլիննեն բարձրագույն արժեք, այլ ոչ թե թղթի վրա գրված լոկ ոսքեր, բայց հիմա ես միայն տեսնում եմ անարդարություն, անձնական և քաղաքական շահեր, որոնք մահ, ցավ ու տառապանք են պատճառում հայ ժողովրդին։ Իմ առողջական վիճակը և անարդար ազատազրկումը ցույց տվեցին, որ անպայն չէ ռազմագերի լինել Բաքվի բանտերում որպիսի հայտնվես և բախվես հայատյաց համակարգի ճիրաններում։

Եթե Բաքվի բանտերում հայ ռազմագերիները ապօրինի դատապարտված և զրկված են բոլոր իրավական և մարդկային իրավունքներից, ապա ինչպե՞ս կբացատրեք այն, ինչ կա և այն ինչ տեղի է ունենում Հայաստանում և Հայաստանի բանտերում։

Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տանք բոլորս։ Հիմա, երբ օր-օրի ավելացող ցավերն ու թուլացող տեսողությունս իմ բանտային առօրյայի մասն են դարձել՝ ավելի ու ավելի պարզ եմ տեսնում մարդկային ու ազգային արժեքների պակասն ու անհրաժեշտությունը պետական համակարգում։
Իշխանատենչ և անձնավորված քաղաքականության արդյունքում մեր պետությունը դարձել է անձնական և քաղաքական շահերի բախման պլացդարմ, որտեղ իրավունքը Սահմանադրությունը ու արդարությունը հայտնվել են վերջին տեղերում կամ առհասարակ բացակայում են, ինչի բացասական հետևանքները իր մաշկի վրա է զգում հայ ժողովուրդը և մեզանից յուրաքանչյուրը։

Ազատության, կյանքի և ապրելու իրավունքները չպետք է լինեն քչերի կամ ոմանց համար նախատեսված առավելություններ, այլ պետք է հասանելի լինեն բոլորին, հակառակ դեպքում ստացվում է, որ մինչ հասարակ ժողովուրդը հանուն հայրենիքի և հայոց պետականության զոհասեղանին է դրել իր կյանքն ու ազատությունը, քչերի համար այն վերածվել է առևտրի և հնարավորությունների շուկա։

Մի օրինակ կբերեմ Աստվածաշնչից, որը իմ կարծիքով տեղին կլինի (Մարկոս 12։41-44). «Հիսուսը գանձանակի մոտ նստած դիտում էր, թե ինչպես էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ և շատերը, որ հարուստ էին շատ էին գցում և մի աղքատ որբևայրի եկավ ու 2 լումա գցեց, որը 1 գրոշ է։ Նա աշակերտներին կանչեց իր մոտ և ասաց նրանց․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ որբևայրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուս բոլոր գցողները, որովհետև բոլորն էլ իրենց ավելցուկից գցեցին, մինչդեռ սա իր չքավոր վիճակում գտնվելով գցեց իր բոլոր ունեցածը՝ իր ամբողջ ապրուստը»։

Մենք հայերս, որպես քրիստոնյա ազգ չպետք է հեռանանք Աստծուց և պետք է ամուր պահենք մեր ազգային արժեքները, ինչևէ, չգիտեմ դեռ ինչքան կկարողանամ իմ խոսքն ու միտքը ձեր հետ կիոսվեմ ,հաշվի առնելով իմ առողջական վիճակը և անարդար կալանքը, բայց կամփոփեմ այսպես՝ հանուն իմ հայրենիքի և ժողովրդի զոհաբերեցի ամեն ինչ և հիմա ինձ միայն կյանքս է մնացել և ինչպես ասացի, ասելն անգամ դարձել է պայքարի միջոց։
Առողջ եղեք և Աստված ձեզ պահապան», – գրել է Արթուր Վարդանյանը, որը դատարանի ապօրինի որոշմամբ դատապարտվել է ազատազրկման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արսեն Աղաբաբյանն ազատ արձակվեց

Արսեն Աղաբաբյանն ազատ արձակվեց Tue, 01 Sep 2026 01:31:21 +0400 Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ…

51 րոպե ago

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Mon, 31 Aug 2026 23:45:34 +0400 Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես…

3 ժամ ago

Մոտ 100 միլիոն եվրոյով կգնեն «Լիվերպուլի» կիսապաշտպանին

Մոտ 100 միլիոն եվրոյով կգնեն «Լիվերպուլի» կիսապաշտպանին Mon, 31 Aug 2026 23:30:56 +0400 Անգլիական «Մանչեսթեր…

3 ժամ ago

Հայերին քոչվոր սարքեց

Հայերին քոչվոր սարքեց Mon, 31 Aug 2026 23:24:57 +0400 Հայերին քոչվոր սարքեց Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում…

3 ժամ ago

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում Mon, 31 Aug 2026 23:15:59…

3 ժամ ago

Ցավոք, այս տարի, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել

Ցավոք, այս տարի, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել Mon, 31…

3 ժամ ago