Սարսափելի նավաբեկություն՝ Կիպրոսի ափերի մոտ․ զոհեր և ձերբակալվածներ կան
Mon, 31 Aug 2026 11:00:11 +0400
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկությունից հետո։
Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Կիպրոսի թուրքական հատվածի իշխանությունների որոշմանը։
ՀԿԹՀ նախագահ Թուֆան Էրհուրմանն ավելի վաղ հայտարարել էր, որ 241 մարդ փրկվել է, 18-ի որոնումները շարունակվում են, իսկ ութ մարդ զոհվել է։ Պաշտոնական տվյալներով՝ զբոսաշրջային նավի վրա եղել է 267 մարդ։
Միաժամանակ վարչապետ Ունալ Ուստելը հայտարարել է Գիրնեի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետաքննության մեկնարկի և նավի կապիտանի և անձնակազմի յոթ անդամների ձերբակալման մասին։