Գետը ամեն անգամ գաթա չի բերում

Գետը ամեն անգամ գաթա չի բերում

Mon, 31 Aug 2026 12:15:20 +0400


Քաղաքականության մեջ գալիս է մի պահ, երբ միջակայքում խաղալն ոչ թե ճկունություն է, այլ վտանգավոր ինքնախաբեություն։ Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը փորձում է խաղալ ԵՄ–ԵԱՏՄ միջակայքում՝ դա ներկայացնելով որպես բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Բայց ի՞նչ բալանսի մասին կարող է խոսք լինել, երբ Ռուսաստանը դեռ ճկույթը չշարժած՝ մեր տնտեսվարողները հայտնվել են անելանելի վիճակում։ Ո՞րն էր այդ բալանսը։ Բառերի՞ մեջ։ Հայտարարությունների՞։ Թե՞ այն հաշվարկի, որ բոլորին կարելի է միաժամանակ հաճոյանալ, իսկ անհրաժեշտ պահին ամեն ինչ բացատրել «բազմավեկտորությամբ»։ Մյուս կողմից՝ ի՞նչ բալանսավորված քաղաքականության մասին կարելի է խոսել, երբ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ քայլերն արդեն վերածվել են իրական քաղաքական գործընթացի։ Այս ֆոնի վրա պետք է առանց փաթեթավորման ասել՝ Փաշինյանի «բալանսավորված քաղաքականության» միֆը ձախողվել է։ Այն այլևս չի ծածկում իրականությունը։

Հիմա Փաշինյանը խաղադրույքի է դրել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և փորձում է հենց այդ խաղադրույքով զսպել Ռուսաստանի հետագա քայլերը։ Սա արդեն արտաքին քաղաքականության «մանրև» չէ։ Սա բավական կոշտ խաղ է, որի սխալ հաշվարկի գինը վճարելու է ոչ թե ինքն իր աշխատասենյակում, այլ Հայաստանը։

Բիշքեկում սեպտեմբերի 1-ի հանդիպումը հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել։ Այն ցույց կտա՝ որքան է իրականության մեջ աշխատում այն հաշվարկը, որի վրա Փաշինյանը կառուցում է իր հերթական քաղաքական խաղը։ Գետը ամեն անգամ գաթա չի բերում։ Այսինքն հաջողությունը կամ բախտը միշտ չէ, որ ժպտում է, և պետք չէ անընդհատ նույն հեշտ հաղթանակին կամ նվերին սպասել։ ։ Չի կարելի անընդհատ սպասել, որ մյուս կողմը կզիջի, կլռի կամ հերթական անգամ թույլ կտա հեշտությամբ անցնել հաջորդ քայլին։ Քաղաքականության մեջ նվերներ չեն լինում։ Հատկապես՝ աշխարհաքաղաքականության մեջ։ Գետը վարարել, ափերից դուրս գալ գիտի ։ Պետք չէ անընդհատ ,, բզբզել,, Ռուսաստանին ու մտածել, թե նա չի հասկանում «բզբզոցը»։ Ռուսական կողմից հնչող հայտարարություններն արդեն մի ենթատեքստ ունեն՝ Եվրոպային ոչ թե Փաշինյան Նիկոլն է պետք, այլ ռուսատյաց Հայաստան, որը միշտ եղել է բարեկամ երկիր։

Եվ եթե ամբողջ հաշվարկը կառուցված է ոչ միայն այն ենթադրության վրա, որ Ռուսաստանը կզսպվի Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու փաստով, այլև այն բանի, որ Փաշինյանը կկարողանա Հայաստանի աշխարհագրական դիրքը վերածել քաղաքական լծակի ու այդ դիրքը շահարկելով զսպել Ռուսաստանի հետագա քայլերը, ապա այստեղ արդեն ոչ թե բալանսի, այլ բավական վտանգավոր խաղադրույքի մասին է խոսքը։ Որովհետև աշխարհագրական դիրքը քաղաքական քարտ չէ, որը կարելի է ամեն իրավիճակում սեղանին դնել ու ակնկալել, որ մյուս կողմը կհանձնվի։ Դժվար չէ կռահել՝ որ խաղադրույքը Հայաստանն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում Thu, 05 Nov 2026 15:45:30 +0400…

12 րոպե ago

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին Thu, 05 Nov 2026 15:19:26 +0400 «ՀայԷկոնոմԲանկ»-ը երգիչ Մհեր Արմենիայի…

38 րոպե ago

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր»

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր» Thu, 05 Nov 2026 15:17:18 +0400 «Միասնության թևեր»…

40 րոպե ago

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ Thu, 05 Nov 2026 15:09:37 +0400 Latest news from…

48 րոպե ago

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Thu, 05 Nov 2026 15:06:45 +0400 Կյանքից հեռացել է…

51 րոպե ago

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին Thu, 05 Nov 2026 15:01:40…

56 րոպե ago