20 օր անց հաստատեցին մեր լուրը

20 օր անց հաստատեցին մեր լուրը

Mon, 31 Aug 2026 18:18:58 +0400


Օգոստոսի 13-ին «Հրապարակը» գրել էր, որ Դաշնակցական նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ ԳՄ անդամ է դարձել` ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանի փոխարեն, ով մարտին ընտրվել էր Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։

Հանձնաժողովի անդամի կարգավիճակը, ըստ օրենքի, պահանջում է կուսակցական և քաղաքական գործունեությամբ չզբաղվել, ուստի նշանակումից հետո նա սառեցրել է իր անդամությունը ՀՅԴ-ին եւ դուրս է եկել ՀՅԴ Երեւանի ղեկավար կառույցի` ԳՄ-ի կազմից: Գրել էինք, որ ՀՅԴ Գերագույն մարմինը «կոոպտացիայի» սկզբունքով, այսինքն` առանց ժողովի որոշման ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է դարձրել նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանին: Վերջինը մեզ հետ զրույցում ոչ հերքել էր, ոչ հաստատել տեղեկությունը, ասել էր, որ այդ պահին նպատակահարմար չի գտնում խոսել այդ մասին:

Քիչ առաջ ՀՅԴ ԳՄ-ն հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ Դանիելյանը ՀՅԴ ՀԳՄ կազմը համալրել է ՀՅԴ կանոնադրությամբ սահմանված կարգով` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելու հանգամանքով պայմանավորված կուսակցական գործունեությունը կասեցնելուց և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմում գործունեությունը դադարեցնելուց հետո:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետի որդուն անհապաղ տարհանել են ԱՄՆ-ից

Վարչապետի որդուն անհապաղ տարհանել են ԱՄՆ-ից Mon, 31 Aug 2026 20:00:41 +0400 Իսրայելի Ընդհանուր անվտանգության…

14 րոպե ago

Փաշինյանը կպած փող է ման գալիս․ Եթե փող չգտնի, լուրջ խնդիր է ունենալու

Փաշինյանը կպած փող է ման գալիս․ Եթե փող չգտնի, լուրջ խնդիր է ունենալու Mon, 31…

14 րոպե ago

Նոր փոխնախարարին են սպասում

Նոր փոխնախարարին են սպասում Mon, 31 Aug 2026 19:55:32 +0400 Կրթության եւ գիտության համակարգը ճանապարհում…

19 րոպե ago

Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք

Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք Mon, 31…

29 րոպե ago

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Mon, 31 Aug 2026 19:38:23 +0400 ԲՀԿ խոսնակ…

36 րոպե ago

Հայտնի դարպասապահը կարիերան կշարունակի Լոնդոնում

Հայտնի դարպասապահը կարիերան կշարունակի Լոնդոնում Mon, 31 Aug 2026 19:30:35 +0400 Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի դարպասապահ…

44 րոպե ago