Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

20 օր անց հաստատեցին մեր լուրը

20 օր անց հաստատեցին մեր լուրը

Mon, 31 Aug 2026 18:18:58 +0400


Օգոստոսի 13-ին «Հրապարակը» գրել էր, որ Դաշնակցական նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ ԳՄ անդամ է դարձել` ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանի փոխարեն, ով մարտին ընտրվել էր Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։

Հանձնաժողովի անդամի կարգավիճակը, ըստ օրենքի, պահանջում է կուսակցական և քաղաքական գործունեությամբ չզբաղվել, ուստի նշանակումից հետո նա սառեցրել է իր անդամությունը ՀՅԴ-ին եւ դուրս է եկել ՀՅԴ Երեւանի ղեկավար կառույցի` ԳՄ-ի կազմից: Գրել էինք, որ ՀՅԴ Գերագույն մարմինը «կոոպտացիայի» սկզբունքով, այսինքն` առանց ժողովի որոշման ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է դարձրել նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանին: Վերջինը մեզ հետ զրույցում ոչ հերքել էր, ոչ հաստատել տեղեկությունը, ասել էր, որ այդ պահին նպատակահարմար չի գտնում խոսել այդ մասին:

Քիչ առաջ ՀՅԴ ԳՄ-ն հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ Դանիելյանը ՀՅԴ ՀԳՄ կազմը համալրել է ՀՅԴ կանոնադրությամբ սահմանված կարգով` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելու հանգամանքով պայմանավորված կուսակցական գործունեությունը կասեցնելուց և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմում գործունեությունը դադարեցնելուց հետո:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը վաբանկ է գնում․․․

Փաշինյանը վաբանկ է գնում․․․ Thu, 27 Aug 2026 16:15:21 +0400 Պարզ սխեմա է, ու դժվար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով