Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր

Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր

Sat, 11 Apr 2026 10:31:45 +0400


Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների ներկուսակցական քարոզարշավին հասարակական կարգ ապահովելու համար Երևանից Լոռի մեկնող ՆԳՆ ոստիկանության գվարդիային պատկանող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման Thu, 04 Jun 2026 00:01:54 +0400 «Երկիր …