Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը

Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը

Mon, 23 Nov 2026 16:35:20 +0400


«Լիդիան Արմենիան» հայտնում է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին։

Հիմնադրամը ստեղծվել է 2026 թվականի օգոստոսի 31-ին «Լիդիան Արմենիայի», ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ջերմուկ, Վայք, Սիսիան խոշորացված համայնքների միջև կնքված Ամուլսարի համայնքային զարգացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում։

Օրերս տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործունեության կազմակերպչական հարցերը, կառավարման հիմնական ընթացակարգերը, ինչպես նաև համայնքների զարգացման համար առաջնահերթ նշանակություն ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հոգաբարձուների խորհուրդն ընտրել է նաև Հիմնադրամի տնօրենին։

Ամուլսարի համայնքային զարգացման համաձայնագիրն իր բովանդակությամբ և բնույթով առաջին նմանատիպ փաստաթուղթն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ Այն նոր՝ ինստիտուցիոնալ մակարդակի է բարձրացնում հանքարդյունաբերական ընկերության և ազդակիր համայնքների միջև համագործակցությունը՝ ձևավորելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված ֆինանսավորման, համատեղ որոշումների կայացման և ծրագրերի իրականացման թափանցիկ ու համակարգված մեխանիզմ։

Համաձայնագրով «Լիդիան Արմենիան» պարտավորվել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի միջոցով տարեկան 7-9 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերում: Այս պարտավորության նպատակն է ապահովել, որ Ամուլսարի հանքավայրի տնտեսական գործունեությունից ստացվող արդյունքները վերածվեն համայնքների համար երկարաժամկետ, կայուն և շոշափելի զարգացման հնարավորությունների։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Wed, 18 Nov 2026 13:48:56 +0400 HYPHEN4 ԼԱԲ կրթական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով