Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք

Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք

Mon, 31 Aug 2026 19:45:10 +0400


Ամենակարողության մոլուցքով տառապող ՀՀ կառավարության ղեկավարը որոշել է իրեն աստվածացնել, այս մասին հայտարարել է Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

«Ինքն է սահմանում՝ ու՞մ կամ ինչ՞ի համար հոգևորականը պետք է աղոթի, ու՞մ կամ որտե՞ղ այցելի, Սուրբ Պատարագի ժամանակ ու՞մ անունը հիշի, ումը՝ ոչ, Հայրենիքի ո՞ր հատվածի համար աղոթի, որի՞ համար՝ ոչ։

Հայրենիքի ու ազգի ճակատագրով մտահոգ Հայոց Հայրապետին, ով միջազգային բոլոր հարթակներում խոսում է կորուսյալ Արցախի, այնտեղ քանդվող ու պղծվող մեր սրբությունների, իրենց բնօրրանից տեղահանված ժողովրդի, նրանց իրավունքների, թշնամու բանտերում խոշտանգվող հայորդիների մասին, սպառնում են, ծաղրում, նսեմացնում և նաև իր աստվածատուր պարտականությունները կատարելու համար՝ դատում։

Սա պարզապես զավեշտ չէ, սա խեղկատակություն է, այն էլ «ներոնյան»»,- նշել է Տեր Առաքելը։

Տեր Հոր խոսքով՝ իսկ սարսափելին այն է, որ իրենց անաստված վարքագիծը արդարացնում են «ժողովրդից ստացած մանդատով»։

«Հիմա նայելով այս ամենին՝ աչքիս առաջ բացվում է աստվածաշնչյան այն տեսարանը, երբ Պոնտացի Պիղատոսը ժողովրդից «մանդատ» ստանալով խաչելության էր դատապարտում աշխարհի Ամենաարդարին։ Քահանայապետերը, օրենսգետներն ու փարիսեցիները կեղծիքով ու ստով այնքան էին մոլորեցրել ժողովրդին, որ Աստծու Որդուն, Ում սպասում էին հազարամյակներով, դատապարտեցին մահվան և Արդարությունը խաչեցին։ Բայց հատկանշականն այն է, որ Պիղատոսը, ով համաձայն էր Հիսուսին խաչելուն, ձեռքերը լվաց՝ ասելով․ «Այդ Արդարի արյունից ես անմասն եմ․ դու՛ք գիտեք»։ Իսկ խաբված ժողովուրդն առանց մտածելու, առանց կշռադատելու պատասխանեց․ «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա»։

Սիրելի ժողովու՛րդ, քրիստոնյա մեր հզոր ա՛զգ, հիշի՛ր՝ հրահրողները, ինչպես շատ դեպքերում, պիղատոսաբար «ձեռքները լվանալու են», իսկ նզովքն ու պատիժը կրելու ենք ազգովի՝ մենք ու նաև մեր սերունդները։

Պիղատոսները, հուդաները և նրանց ստերին ու կեղծիքներին հավատացողները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին։ Հիսուսի քարոզության և գործի շարունակողներին՝ հոգևարականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք։

Արթուն կացե՛ք․․․»,- հավելել է Տեր Առաքելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բլոգերները հարկ կվճարեն Ադրբեջանում

Բլոգերները հարկ կվճարեն Ադրբեջանում Thu, 03 Sep 2026 20:00:39 +0400 Ադրբեջանում որոշում է կայացվել բլոգերներին…

8 րոպե ago

Նոր պաշտոնանկություներ կլինեն

Նոր պաշտոնանկություներ կլինեն Thu, 03 Sep 2026 19:56:04 +0400 Երեւանի քաղաքապետարանում նոր պաշտոնանկություններ են սպասվում։…

13 րոպե ago

Վահագն Չախալյանը կազատվի տնային կալանքից

Վահագն Չախալյանը կազատվի տնային կալանքից Thu, 03 Sep 2026 19:46:10 +0400 «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր…

23 րոպե ago

Մարդ մնալու խնդիրը

Մարդ մնալու խնդիրը Thu, 03 Sep 2026 19:45:58 +0400 Հակակոռուպցիոն դատարանում դատախազության ներկայացուցիչը հայտարարում է,…

23 րոպե ago

Ով հանդես կգա Մեսիից հետո՝ «10»-րդ համարի մարզաշապիկով

Ով հանդես կգա Մեսիից հետո՝ «10»-րդ համարի մարզաշապիկով Thu, 03 Sep 2026 19:30:42 +0400 Արգենտինացի…

38 րոպե ago

Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը

Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Thu, 03 Sep 2026 19:25:58 +0400…

43 րոպե ago