Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք

Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք

Mon, 31 Aug 2026 19:45:10 +0400


Ամենակարողության մոլուցքով տառապող ՀՀ կառավարության ղեկավարը որոշել է իրեն աստվածացնել, այս մասին հայտարարել է Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

«Ինքն է սահմանում՝ ու՞մ կամ ինչ՞ի համար հոգևորականը պետք է աղոթի, ու՞մ կամ որտե՞ղ այցելի, Սուրբ Պատարագի ժամանակ ու՞մ անունը հիշի, ումը՝ ոչ, Հայրենիքի ո՞ր հատվածի համար աղոթի, որի՞ համար՝ ոչ։

Հայրենիքի ու ազգի ճակատագրով մտահոգ Հայոց Հայրապետին, ով միջազգային բոլոր հարթակներում խոսում է կորուսյալ Արցախի, այնտեղ քանդվող ու պղծվող մեր սրբությունների, իրենց բնօրրանից տեղահանված ժողովրդի, նրանց իրավունքների, թշնամու բանտերում խոշտանգվող հայորդիների մասին, սպառնում են, ծաղրում, նսեմացնում և նաև իր աստվածատուր պարտականությունները կատարելու համար՝ դատում։

Սա պարզապես զավեշտ չէ, սա խեղկատակություն է, այն էլ «ներոնյան»»,- նշել է Տեր Առաքելը։

Տեր Հոր խոսքով՝ իսկ սարսափելին այն է, որ իրենց անաստված վարքագիծը արդարացնում են «ժողովրդից ստացած մանդատով»։

«Հիմա նայելով այս ամենին՝ աչքիս առաջ բացվում է աստվածաշնչյան այն տեսարանը, երբ Պոնտացի Պիղատոսը ժողովրդից «մանդատ» ստանալով խաչելության էր դատապարտում աշխարհի Ամենաարդարին։ Քահանայապետերը, օրենսգետներն ու փարիսեցիները կեղծիքով ու ստով այնքան էին մոլորեցրել ժողովրդին, որ Աստծու Որդուն, Ում սպասում էին հազարամյակներով, դատապարտեցին մահվան և Արդարությունը խաչեցին։ Բայց հատկանշականն այն է, որ Պիղատոսը, ով համաձայն էր Հիսուսին խաչելուն, ձեռքերը լվաց՝ ասելով․ «Այդ Արդարի արյունից ես անմասն եմ․ դու՛ք գիտեք»։ Իսկ խաբված ժողովուրդն առանց մտածելու, առանց կշռադատելու պատասխանեց․ «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա»։

Սիրելի ժողովու՛րդ, քրիստոնյա մեր հզոր ա՛զգ, հիշի՛ր՝ հրահրողները, ինչպես շատ դեպքերում, պիղատոսաբար «ձեռքները լվանալու են», իսկ նզովքն ու պատիժը կրելու ենք ազգովի՝ մենք ու նաև մեր սերունդները։

Պիղատոսները, հուդաները և նրանց ստերին ու կեղծիքներին հավատացողները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին։ Հիսուսի քարոզության և գործի շարունակողներին՝ հոգևարականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք։

Արթուն կացե՛ք․․․»,- հավելել է Տեր Առաքելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու

Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու Sun, 30 Aug 2026 22:45:17 +0400 Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով