«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում

«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում

Tue, 01 Sep 2026 08:00:37 +0400


«Երևան» քրեակատարողական հիմնարկը՝ նույն ինքը ԱԱԾ-ի պադվալը, շատ սահմանափակ թվով կալանավորներ է տեղավորում: Ընդամենը 13 խուց է, որից 5-ը՝ մեկտեղանոց, իսկ մնացածը նախատեսված են մինչև 5 հոգու համար։
Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրն արդեն 27 տարի է այստեղ են` մենախցերում են, այսինքն՝ 2 խուց մշտապես զբաղված է։ Մնացած առանձնախցերում այս պահին պահվում են Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Բեգլարյանը։

Պարզվում է՝ Քոչարյանների ընտանիքի դեմ լայնածավալ հարձակումից առաջ ԱԱԾ-ի պադվալում տեղեր են ազատել։ Այսպես ասած՝ շարքային հանցագործներին տեղափոխել են այլ կալանավայրեր, որ տեղ ազատվի քաղբանտարկյալների համար:

Թեև ԱԱԾ-ում հասարակ հանցագործներ չեն լինում։ Այստեղ պահվում են կա՛մ շատ ծանր մեղադրանքներով մարդիկ, կա՛մ նրանք, ովքեր քրեական ենթամշակույթի հետ խնդիրներ ունեն, և, ասենք, այլ քրեակատարողական հիմնարկներում նրանց կյանքին վտանգ է սպառնում։

Մեր աղբյուրներն ասում են, որ մինչև Քոչարյաններին ԱԱԾ-ի պադվալ բերելը, գրեթե, բոլոր խցերից մեկական մարդ են տեղափոխել այլ կալանավայրեր՝ տեղ ազատելու համար։ Մեզ ասացին, որ անցյալ շաբաթվա վերջի կրկին մեկական մարդ են տեղափոխել «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից այլ ՔԿՀ-ներ։ Այսինքն՝ նորից տեղ են բացել։

Արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը նոր կալանավորումներ է նախապատրաստում՝ դժվար է ասել։ Թե ինչ գործով կարող են լինել դրանք, նույնպես դեռ հայտնի չէ։ Բայց փաստը ինչ որ բան հուշում է:

Հիշեցնենք, որ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այս պահին գտնվում են նաև Արգամ Աբրահամյանը, Սեդրակ Քոչարյանը և Անդրանիկ Թևանյանը, սակայն նրանք նստած են մի քանի տեղանոց խցերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է հայազգի նախկին փոխվարչապետը

Մահացել է հայազգի նախկին փոխվարչապետը Tue, 01 Sep 2026 09:30:03 +0400 95 տարեկան հասակում վախճանվել…

6 րոպե ago

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չէ՞․ Կրեմլը հակադարձում է Փաշինյանին

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չէ՞․ Կրեմլը հակադարձում է Փաշինյանին Tue, 01 Sep 2026 09:23:29 +0400…

13 րոպե ago

«Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը

«Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Tue, 01 Sep 2026 09:15:59 +0400 Անդրանիկ…

20 րոպե ago

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին և սեպտեմբերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին և սեպտեմբերին Tue, 01 Sep 2026 09:10:23 +0400 Latest…

26 րոպե ago

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու Tue, 01 Sep…

28 րոպե ago

Սոցիոպատների ժամանակը

Սոցիոպատների ժամանակը Tue, 01 Sep 2026 09:00:26 +0400 Պարզունակ ու միագիծ քաղաքական դատողությունն ասում է,…

36 րոպե ago