Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում

«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում

Tue, 01 Sep 2026 08:00:37 +0400


«Երևան» քրեակատարողական հիմնարկը՝ նույն ինքը ԱԱԾ-ի պադվալը, շատ սահմանափակ թվով կալանավորներ է տեղավորում: Ընդամենը 13 խուց է, որից 5-ը՝ մեկտեղանոց, իսկ մնացածը նախատեսված են մինչև 5 հոգու համար։
Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրն արդեն 27 տարի է այստեղ են` մենախցերում են, այսինքն՝ 2 խուց մշտապես զբաղված է։ Մնացած առանձնախցերում այս պահին պահվում են Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Բեգլարյանը։

Պարզվում է՝ Քոչարյանների ընտանիքի դեմ լայնածավալ հարձակումից առաջ ԱԱԾ-ի պադվալում տեղեր են ազատել։ Այսպես ասած՝ շարքային հանցագործներին տեղափոխել են այլ կալանավայրեր, որ տեղ ազատվի քաղբանտարկյալների համար:

Թեև ԱԱԾ-ում հասարակ հանցագործներ չեն լինում։ Այստեղ պահվում են կա՛մ շատ ծանր մեղադրանքներով մարդիկ, կա՛մ նրանք, ովքեր քրեական ենթամշակույթի հետ խնդիրներ ունեն, և, ասենք, այլ քրեակատարողական հիմնարկներում նրանց կյանքին վտանգ է սպառնում։

Մեր աղբյուրներն ասում են, որ մինչև Քոչարյաններին ԱԱԾ-ի պադվալ բերելը, գրեթե, բոլոր խցերից մեկական մարդ են տեղափոխել այլ կալանավայրեր՝ տեղ ազատելու համար։ Մեզ ասացին, որ անցյալ շաբաթվա վերջի կրկին մեկական մարդ են տեղափոխել «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից այլ ՔԿՀ-ներ։ Այսինքն՝ նորից տեղ են բացել։

Արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը նոր կալանավորումներ է նախապատրաստում՝ դժվար է ասել։ Թե ինչ գործով կարող են լինել դրանք, նույնպես դեռ հայտնի չէ։ Բայց փաստը ինչ որ բան հուշում է:

Հիշեցնենք, որ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այս պահին գտնվում են նաև Արգամ Աբրահամյանը, Սեդրակ Քոչարյանը և Անդրանիկ Թևանյանը, սակայն նրանք նստած են մի քանի տեղանոց խցերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Sat, 10 Oct 2026 …