Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Էլեկտրոմեքենաների արտոնությունը սպառվո՞ւմ է

Էլեկտրոմեքենաների արտոնությունը սպառվո՞ւմ է

Fri, 07 Aug 2026 12:45:19 +0400


Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար սահմանված զրոյական մաքսատուրքի արտոնյալ քվոտայի օգտագործման վերաբերյալ տվյալներ։

Ըստ ՊԵԿ-ի՝ 2026 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերով դասվող էլեկտրական շարժիչով մեքենաների համար նախատեսված արտոնյալ քվոտայի մնացորդը բաշխված է հետևյալ կերպ։

Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող ընկերությունների համար հասանելի է մնացել 1255 ավտոմեքենայի քվոտա, ինչը նշանակում է, որ նախատեսված ծավալի 58 տոկոսն արդեն օգտագործվել է։

Միաժամանակ, դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող ներմուծողների դեպքում մնացել է 655 ավտոմեքենայի քվոտա, իսկ օգտագործման մակարդակը հասել է 95 տոկոսի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Thu, 17 Sep 2026 23:07:23 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ …