Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

Այսօրվա դատավարությունը հայի ինքնության եղերագործություն է

Այսօրվա դատավարությունը հայի ինքնության եղերագործություն է

Fri, 07 Aug 2026 12:53:30 +0400


Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր:

Դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսի:

Սա դատավարություն չէ, սա աննախադեպ բարոյական ահաբեկչություն է օրվա իշխանավորների ձեռքով 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող սեփական ժողովրդի հանդեպ:

Սա ինքնության եղերագործություն է, քանզի, ի դեմս ազգընտիր գահակալի ու հոգևորականների, դատում են հայ ժողովրդին, ոտնահարում ՀՀ սահմանադրությունը, խղճի ու կրոնի ազատության միջազգային օրենքները:

Սա դատավարություն չէ, այլ անհավատների հաշվեհարդար, որը վկայում է բռնապետական իշխանավորների բացահայտ հակաեկեղեցական ու հակապետական կեցվածքի մասին:

Ուստի այսօր, երբ պետական լծակներն օգտագործվում են հոգևորականների և այլակարծության դեմ որպես պատժիչ գործիք, երբ իշխանավորները հանրային կարծիքը ձևավորում են պիտակավորման, կեղծիքի, զրպարտության ու վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավո՛ր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության ու ապօրինության դեմ՝ հանուն մեր ինքնության, սրբությունների ու արժանապատվության պահպանման:

Աստծո կամոք այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Ճշմարտությունն ու արդարությունը հաղթելու են, քանզի աստվածամարտ իշխանության պատվերով «կարված» իրավական սնանկ գործերը, ի վերջո, բացահայտվելու ու փոշիանալու են, իսկ Սուրբ Էջմիածինը, որպես անձեռնմխելի պատվար, հավերժ կանգուն է մնալու իր հավատարիմ զավակներով:
Կանգ առնելու և սթափվելու ժամանակն է, քանզի բոլորի դատավորը մեկն է՝ Աստված: Իսկ «Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս 4:12), «…բայց նա կկանգնի, որովհետև կարո՛ղ է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4)»:

Աղոթում ենք, որ Արդարադատ ու Ողորմած Տերը զորավիգ լինի մեր հոգևոր դասին՝ ազգընտիր և օծյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ, իմաստություն ու լայնախոհություն շնորհի փորձության ճանապարհին, հաստատակամ ու միասնական պահի Սուրբ Էջմիածնի նվիրյալ զավակներին հայրենիքում ու սփյուռքում:

Ռուսաստանի և Նոր և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդ և հոգևորականաց դաս

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Չալաբյանի ուղերձը կալանավայրից Wed, 05 Aug 2026 12:34:27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով