Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Թրամփը «խստաբարո» անձ է անվանել Էրդողանին․ զրուցել են

Թրամփը «խստաբարո» անձ է անվանել Էրդողանին․ զրուցել են

Thu, 21 May 2026 15:30:40 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ», – ասել է Թրամփը՝ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։

Նա ասել է, որ «շատ լավ հարաբերություններ» է ստեղծել Էրդողանի հետ, որը «խստաբարո մարդ» է։

«Կարծում եմ՝ նա իսկական դաշնակից է։ Ոմանք կասկածում են դրանում, բայց ես կարծում եմ, որ նա հիանալի դաշնակից է, և նրա ժողովուրդը հարգում է նրան», – հավելել է Թրամփը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանն ԱՄՆ առաջնորդի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային օրակարգը։

Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերը։

Էրդողանը տարածաշրջանում հրադադարի երկարաձգումը դրական զարգացում է անվանել։ Նա նշել է, որ վիճելի հարցերը կարող են լուծվել ռացիոնալ ճանապարհով, և Անկարան մտադիր է շարունակել աջակցել կառուցողական նախաձեռնություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սերգեյ Շոյգուն վերցրեց Հայաստանին քննադատելու էստաֆետը

«Հրապարակ»․ Սերգեյ Շոյգուն վերցրեց Հայաստանին քննադատելու էստաֆետը Thu, 21 May 2026 09:45:43 +0400 Մինչ Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով