Մելանյա Թրամփը լավատես է․ հայտարարություն է արել
Sat, 21 Nov 2026 12:30:23 +0400

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանը կկարողանան համաձայնության գալ նոր հրադադարի շուրջ մինչև Սուրբ Ծնունդ: Նա այս հայտարարությունն արել է Fox News-ի եթերում։
Երբ հարցրել են իր Սուրբ Ծննդյան ցանկության մասին, առաջին տիկինը պատասխանել է. «Իհարկե, դա համաշխարհային խաղաղություն է: Բայց ամենից շատ ես շատ կցանկանայի տեսնել ավելի շատ հրադադարներ: Մենք կարող էինք դա շատ արագ անել, եթե Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստ լինեին: Բանակցություններն արդեն ընթանում են, այնպես որ, հնարավոր է, մինչև Սուրբ Ծնունդ մենք կունենանք ևս մեկ հրադադար»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր