Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Թրամփն առաջարկել է Իրանին ներառել Աբրահամի համաձայնագրերում

Թրամփն առաջարկել է Իրանին ներառել Աբրահամի համաձայնագրերում

Mon, 25 May 2026 22:30:37 +0400


Իրանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը պետք է ընթանա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերում նոր մահմեդական երկրների ներգրավմանը զուգահեռ։ Այս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Խնդրում եմ այս բոլոր երկրներին անհապաղ պարտադիր կարգով ստորագրել Աբրահամի համաձայնագրերը»,-երկուշաբթի օրն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է նա։
Ինչպես նշել է Թրամփը, խոսքը Սաուդյան Արաբիայի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Հորդանանի և Եգիպտոսի մասին է։
«Հավանականություն կա, որ նրանցից մեկը կամ երկուսը դա չանելու հիմքեր կունենան… Սակայն մեծ մասը պետք է պատրաստ լինեն, ցանկություն և հնարավորություն ունենան Իրանի հետ այս կարգավորումը վերածելու ավելի մասշտաբային պատմական իրադարձության»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։
2020 թվականին ԱՄՆ-ն գործընթաց սկսեց, որն ուղղված էր Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը․ դրա արդյունքում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ, որը ստացավ «Աբրահամի խաղաղության համաձայնագրեր» անվանումը։

Համաձայնագրերին միացան ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկկոն և Սուդանը։ Սուդանի իշխանությունները հայտարարեցին համաձայնագրերին միանալու շահագրգռվածության մասին և ստորագրեցին հռչակագրի մասը, սակայն Իսրայելի հետ համապատասխան փաստաթուղթ դեռևս չեն կնքել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Թուրքիայի հետ դաշնակից լինելը խանգարում էր այդ քաղաքական քայլն անելուն

«Հրապարակ». Թուրքիայի հետ դաշնակից լինելը խանգարում էր այդ քաղաքական քայլն անելուն Thu, 02 Jul 2026 …