«Հրապարակ». Եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է

«Հրապարակ». Եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է

Tue, 01 Sep 2026 08:45:53 +0400


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը դատաքննության փուլում է, սակայն դրա քննությունը դեռեւս չի մտել բովանդակային քննարկման փուլ։ Գործը, հիշեցնենք, վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Արման Սարոյանի կարգավիճակի եւ նրա վերաբերյալ կայացված դատական ակտին, որի կատարմանը իբր խոչընդոտել են կաթողիկոսն ու Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամ եպիսկոպոսները։ Մեղադրանքը, ըստ էության, աննախադեպ է, քանի որ դրա հիմքում դրված մեղադրանքը` դատական ակտի կատարմանը խոչընդոտելը, Հայաստանում շատ հազվադեպ է արժանանում քրեական վարույթ հարուցվելու ճակատագրին։ Հայաստանում կան վճիռներ, որոնք տարիներով չեն կատարվում, եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաճախ անզոր է լինում դրանց կատարումն ապահովելու հարցում:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված գործի դատաքննությունը, ըստ էության, բախվել է մի նոր «խոչընդոտի»` ոչ մի դատավոր այն չի ուզում քննել, դատավորները մեկը մյուսի ետեւից ինքնաբացարկ են հայտնում։ Գործը սկզբում մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, որն ինքնաբացարկ հայտնեց` ավելի քան անհիմն պատճառաբանությամբ, թե «մեղադրյալների» ներկայացուցիչը` Արա Զոհրաբյանը ժամանակին, որպես փաստաբանների դպրոցի տնօրեն, իրեն փաստաբանական արտոնագիր է տվել, ուստի ինքն անաչառ չի կարող լինել: Հետո գործը մակագրվեց դատավոր Սերժ Ռուշանյանին։ Նա էլ գտավ, որ առաջացել է գործի ընդդատության հարց` գործը քննող դատարանը ճիշտ չի որոշվել, եւ գործն ուղարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդատությունը որոշելու։

Արդյո՞ք դատավորները խուսափում են Վեհափառի եւ եպիսկոպոսների գործը քննելուց՝ քաղաքական իշխանությունների հնարավոր թիրախավորումից խուսափելու համար, արդյո՞ք այս ինքնաբացարկները դատական համակարգի նկատմամբ ճնշումների հետեւանք են, թե՞ սրանով դատական համակարգն իր անհամաձայնությունն է հայտնում Եկեղեցու դեմ արշավին եւ ապացուցում, որ չէր կարելի նման վարույթ հարուցել եւ գործն ուղարկել դատարան։ Հատկանշական է, որ օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հարցազրույց է տվել եւ, անդրադառնալով դատավորների թիրախավորման թեմային, վկայակոչել է դատավոր Մասիս Մելքոնյանին՝ նշելով, որ դեմ է դատավորների թիրախավորմանը, որ դա վարկաբեկում է ողջ դատական համակարգը։ Հետաքրքիր է՝ տիկին Գալյանն իր այս դատողությունները երբեւէ ներկայացրե՞լ է իր վերադասին` Նիկոլ Փաշինյանին, որը բազմիցս հայտարարել է, որ դատավորները ծառայում են մաֆիոզներին, կոռուպցիոներներ են, փողով արդարացման դատավճիռներ են կայացնում, վնգստում են պաշտոնյաների պատերի տակ եւ այլն։

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, նախկինում երկար տարիներ դատավոր աշխատած Ռուբեն Վարդազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ դատավորների կողմից Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնելու խնդրին՝ այն դիտարկելով մի քանի տեսանկյունից։

«Տեսեք, ես երեք ասպեկտներով եմ այդ հարցին նայում։ Եթե ես դիտարկեմ որպես ԲԴԽ նախագահ, միանշանակ կարող եմ ասել, որ այդ ինքնաբացարկը հիմնավոր չէր, եւ դա ավելի շատ նման է արդարադատություն իրականացնելուց խուսափելուն, քան ինքնաբացարկի։ Եվ դա պետք է բերի կարգապահական պատասխանատվության։ Բայց կա նաեւ երկրորդ ասպեկտը․ դատավորը չի ուզում այդ գործը քննել, գտել է հարմար մի մեխանիզմ եւ իր վրայից այդ գործը գցում է՝ ես չլսեմ այս գործը, ով ուզում է՝ լսի։ Եվ կա նաեւ երրորդ ասպեկտը, որն ավելի շատ լրագրողական մոտեցում է։ Հիմա տեսեք՝ առաջինի դեպքում դա կանոն չէր, երկրորդ դատավորը, որն ասաց՝ ընդդատության կանոն է խախտվել, դա էլ է պարզ, չէ՞, որ նա էլ չի ուզել գործը քննել եւ իր վրայից գցել է։ Լրագրողների աչքերով եթե նայենք, ապա նրանք կարծում են, որ ՀՀ դատական իշխանությունը հրաժարվում է Վեհափառին դատել, որը, իմ կարծիքով, շատ կարեւոր մեսիջ է, շատ կարեւոր փաստ է արձանագրում․ երկու դատավոր չեն ուզում նույնիսկ գործը սկսել»,- ասաց Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելը վատ երեւույթ է, սակայն բոլոր դատավորները չունեն այն համարձակությունը, որ նման գործը վերցնեն, սկսեն եւ ամբողջությամբ քննեն։ «Փորձում են կիսատ-պռատ որոշում կայացնել։ Իմ համոզմամբ՝ պետք է լիներ հետեւյալը․ քանի որ ես շատ լավ գիտեմ Սահմանադրության կարգավորումները եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու բացառիկությունը, միանշանակ է, որ նման վեճերն ընդդատյա չեն դատական լուծման։ Հետեւաբար, նման գործ չէր կարող լինել, պետք է կարճվեր, եւ ես այդպես կանեի»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահը։

Անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի վերջին հայտարարություններին՝ Վարդազարյանը դրանք գնահատեց որպես դատավոր Մասիս Մելքոնյանին արդարացնելու փորձ։ «Իմ խորին համոզմամբ՝ դատավորներին ընդհանրապես չի կարելի թիրախավորել։ Բայց քանի որ երկրի վարչապետը հստակ անուն-ազգանունով, գործով նշում է, որ դատավորը կաշառք է վերցրել` նրան արդարացնելու համար… հետեւաբար, եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է»,- ասաց Վարդազարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սոցիոպատների ժամանակը

Սոցիոպատների ժամանակը Tue, 01 Sep 2026 09:00:26 +0400 Պարզունակ ու միագիծ քաղաքական դատողությունն ասում է,…

9 րոպե ago

«Հրապարակ»․ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում

«Հրապարակ»․ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում Tue, 01 Sep 2026 08:25:34 +0400 2025-ի հոկտեմբերին Խ.…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան

«Հրապարակ»․ Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան Tue, 01 Sep 2026 08:20:16 +0400 Մեր տեղեկություններով՝ օրերս…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում

«Հրապարակ»․ Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում Tue, 01 Sep 2026 08:15:07 +0400 Մեր տեղեկություններով` պաշտպանության…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել Tue,…

59 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են Tue, 01 Sep 2026 08:05:14…

1 ժամ ago