«Հրապարակ»․ Գեներալ Մանվելին ուրացողը՝ ՔՊ-ի թեկնածու

«Հրապարակ»․ Գեներալ Մանվելին ուրացողը՝ ՔՊ-ի թեկնածու

Tue, 01 Sep 2026 10:25:56 +0400


Շիրակի մարզի Արթիկ համայնքը հոկտեմբերի 25-ին համայնքապետ կընտրի: Արդեն համայնքում ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ փողոցներում լուսացույցեր են տեղադրվում, համայնքում եւ վարչական բնակավայրերում փողոցներ ասֆալտապատվում, խաղահրապարակներ կառուցվում, հունվարի 1-ից էլ Արթիկի գործող մանկապարտեզներն են անվճար դարձել: Այս ամենի հիմքում առաջիկա ընտրություններն են: ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանն է:

Նա ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, որ երկար տարիներ օգտվում էր գեներալի բարեհաճությունից: Անանիկ Ոսկանյանը պարգեւատրվել է տարբեր աստիճանի մեդալներով, պատվոգրերով, անգամ գեներալից անվանական զենք է ստացել՝ որպես թանկարժեք նվեր, օգտվել է այդ տարիներին իշխանական լծակներից եւ բարեկեցիկ կյանք ապահովել իր ու մերձավորների համար:

Հայտնի «տուշոնկա» շոուից հետո, երբ Մանվել Գրիգորյանը կալանավորվեց, նրա սանիկ Անանիկն առաջիններից մեկն «ուրացավ» քավորին եւ միացավ ՔՊ-ին: 2021 թվականին ՔՊ-ի ցուցակով ընտրվեց Արթիկ միավորված համայնքի ղեկավար, իսկ իր որդուն՝ Ռաֆիկ Ոսկանյանին աշխատանքի ընդունեց համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես զինվորական հարցերով առաջատար մասնագետ: Այս ընտրություններին եւս ՔՊ-ն առաջադրել է նրա թեկնածությունը:

Անանիկ Ոսկանյանին հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ գործարքի գնաց այն իշխանության հետ, որը տուշոնկայի գող հռչակեց գեներալին, նրան նվաստացեց ու, ի վերջո, մահվան հասցրեց։ Հարցը լսելուց հետո Ոսկանյանն ասաց. «Զանգեք օգնականիս` այդ եւ Ձեր մյուս հարցերին կպատասխանի»:

Արթիկի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, «Միասնական Արթիկ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկա ընտրություններին առաջադրվելու է: Ազատական կուսակցության անդամ, համայնքապետի նախկին տեղակալ Արտակ Հարությունյանը եւս կմասնակցի ընտրություններին: Մեզ հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ մի քանի օրից որոշում կկայացնեն: Նշենք, որ Արթիկի համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, որի քաղաքական ուժը՝ Ազատական կուսակցությունը 4 տարի շարունակ կոալիցիա էր կազմել «Քաղպայմանագիր» կուսակցության հետ՝ ձեւավորելով Արթիկի համայնքային իշխանությունը, հունիսի 24-ին կայացած ավագանու նիստում հրաժարական է ներկայացրել պաշտոնից ու հայտարարել իր ուժի՝ կոալիցիոն իշխանությունից դուրս գալու մասին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում դեռ քննարկում են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Thu, 26 Nov 2026 21:09:26…

10 րոպե ago

Ազգային հիշողությունը քարի լեզվով վերարտադրողը

Ազգային հիշողությունը քարի լեզվով վերարտադրողը Thu, 26 Nov 2026 21:00:44 +0400 Ֆիլադելֆիայի արվեստների թանգարանի հյուսիսային…

19 րոպե ago

Իսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. Արաղչի

Իսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. Արաղչի Thu, 26 Nov 2026 20:49:33…

30 րոպե ago

«Եթե մի անգամ էլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ պարեցիք, պատերազմ կլինի». Քրիստինե Վարդանյան

«Եթե մի անգամ էլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ պարեցիք, պատերազմ կլինի». Քրիստինե Վարդանյան Thu, 26 Nov…

36 րոպե ago

Երգչուհին պատմել է, թե ինչպես է հաղթահարել ալկոհոլից կախումը

Երգչուհին պատմել է, թե ինչպես է հաղթահարել ալկոհոլից կախումը Thu, 26 Nov 2026 20:30:15 +0400…

49 րոպե ago

4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար

4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար Thu, 26 Nov 2026 20:15:46 +0400 2022 թ․…

1 ժամ ago