Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ

Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ

Tue, 01 Sep 2026 10:37:58 +0400


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը, որը գլխավորել է քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական ոլորտում իրականացվող փոփոխությունները և Զինված ուժերի զարգացմանն ուղղված գործընթացները։ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև դրանց շրջանակում իրականացվող Զինված ուժերի կերպափոխման գործընթացին։

Հանդիպումը հնարավորություն է տվել հնդկական կողմի ներկայացուցիչներին ծանոթանալու Հայաստանի պաշտպանական համակարգում իրականացվող փոփոխությունների նպատակներին և ընթացքին։

Քննարկման ավարտին Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ ներկայացնելով համապատասխան պարզաբանումներ բարձրացված թեմաների վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սարսափելի միջադեպ՝ Ադրբեջանում․ ուշագրավ մանրամասներ

Սարսափելի միջադեպ՝ Ադրբեջանում․ ուշագրավ մանրամասներ Wed, 02 Sep 2026 12:00:18 +0400 Անցած գիշեր Ադրբեջանի Գերանբոյի…

13 րոպե ago

ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Wed, 02 Sep 2026 11:56:58 +0400…

16 րոպե ago

ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից

ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից Wed, 02 Sep 2026 11:53:49 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

19 րոպե ago

35 տարիներ առաջ ճիշտ այս օրը Լեռնային Արցախը հռչակվեց հանրապետություն

35 տարիներ առաջ ճիշտ այս օրը Լեռնային Արցախը հռչակվեց հանրապետություն Wed, 02 Sep 2026 11:50:38…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Անկախ լրագրողը պետության հակառակորդը չէ․ նա հանրության անունից հարց տվողն է

«Հրապարակ»․ Անկախ լրագրողը պետության հակառակորդը չէ․ նա հանրության անունից հարց տվողն է Wed, 02 Sep…

27 րոպե ago

«Սիրուն չէ». ՌԴ ԱԽ-ն՝ ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ծրագրերի մասին

«Սիրուն չէ». ՌԴ ԱԽ-ն՝ ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ծրագրերի մասին Wed, 02 Sep 2026 11:30:52…

42 րոպե ago