«Հրապարակ»․ Հայ տղամարդիկ բռնարարներ են, բայց կան դեպքեր, երբ տղամարդն է բռնության ենթարկվում

«Հրապարակ»․ Հայ տղամարդիկ բռնարարներ են, բայց կան դեպքեր, երբ տղամարդն է բռնության ենթարկվում

Tue, 01 Sep 2026 10:45:41 +0400


ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանն ընտանեկան բռնության թեմայով շարունակական տեսաշար է նկարահանում, որում անդրադառնում է հայ կնոջ պատմական դերին, հեղինակությանը, հասարակական ազդեցությանը եւ կանանց նկատմամբ բռնության պատմություններ է ներկայացնում։ Տեսանյութերում նա ընդգծում է, որ հայկական պատմական աղբյուրներում կնոջ կերպարը ներկայացված է որպես ուժի, արժանապատվության, կրթության, բարոյական հենարանի եւ պետական ու հասարակական կյանքում ազդեցիկ մասնակցության օրինակ։ Ուղերձի առանցքում այն միտքն է, որ կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը մեր ակունքներում չեն եղել։ Նա կարծում է, որ բռնության միջավայրում մեծացող երեխաների մոտ կարող են ի հայտ գալ հոգեբանական, հուզական եւ վարքային լուրջ հետեւանքներ։ Մշտական սթրեսն ու անվտանգության զգացման կորուստը կարող են ազդել երեխայի զարգացման, ուսումնառության, սոցիալականացման, միջանձնային հարաբերությունների եւ հոգեկան առողջության վրա եւ այլն։

Մեզ հետաքրքրեց, թե արդյոք բռնության ենթարկվող կանայք դիմո՞ւմ են հոգեբանների օգնությանը, բացի այդ` ամուսնական զույգերը օգտվո՞ւմ են հոգեբանների ծառայություններից՝ ընտանեկան կյանքում ծագող ճգնաժամերը հաղթահարելու համար: Հոգեբան Արկադի Մեհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ընտանեկան բռնության թեմային, նկատում է. «Անկեղծ ասած, բռնության ենթարկվող կանայք հոգեբաններին քիչ են դիմում` հազվադեպ, որովհետեւ եթե գիտակցում է մարդը, որ ինքը ենթարկվում է բռնության, ապա իրավագիտակից է: Բռնության ենթարկվողները հիմնականում մեզ չեն դիմում, դիմում են միայն այն դեպքերում, երբ մազապուրծ են լինում բռնարարից: Իրականում` դեպքերը շատ-շատ են, բարձրաձայնողները` քիչ: Բռնության դեպքերը չպետք է հաշվել մասնագետներին դիմողների քանակով կամ նրանով, թե ինչքան են դիմում ոստիկաններին: Ոստիկաններին հիմնականում դիմում են ծայրահեղ դեպքերում, երբ հասկանում են, որ էլ հանդուրժելու տեղ չկա, տարբերակ չկա, նոր դիմում են: Էլ չեմ ասում, որ շատ դեպքերում ապտակը բռնություն չեն համարում, եւ այսպես շարունակ: Բայց բռնությունը հո միայն ֆիզիկական չէ: Բռնությունն ունի տարբեր տեսակներ` հոգեբանական, ֆիզիկական, սոցիալական եւ այլն: Ոչ միայն հայ կանայք են բռնության ենթարկվում, այլեւ` երեխաները: Երեխաների հանդեպ էլ շատ են բռնության դեպքերը»:

Այսինքն` հայ տղամարդիկ բռնարարնե՞ր են, նկատեցինք։ «Այո, ցավոք, հայ տղամարդիկ բռնարարներ են, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ տղամարդն է բռնության ենթարկվում, սակայն տոկոսային հարաբերակցությամբ անհամեմատելի է դրանց թիվը: Մենք ունենք մենթալիտետի խնդիր: Հայկական ավանդական ընտանիքն իրենից ներկայացնում է հստակ կանոնների, սկզբունքների բազմաթիվ տաբուներ…. ստատիկ վիճակում է հայկական ընտանիքի մոդելը, սակայն ընտանիքը չպետք է լինի ստատիկ վիճակում: Ընտանիքը պրոցես է, սակայն քանի որ մեր հանրության 90 տոկոսն այդպես չի մտածում, ընտանիքին վերաբերվում է որպես փակ արկղի»: Հոգեբանը նաեւ խոսեց Աննա Հակոբյանի կողմից իրականացվող նախաձեռնության մասին: Արկադի Մեհրաբյանը դժվարանում է Հակոբյանի այս քարոզչական արշավին, քայլերին գնահատական տալ, սակայն վստահ է` հայկական ընտանիքներում կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության դեպքերն անհաշվելի են. «Գուցե Աննա Հակոբյանը հերթական ցուցադրական քայլին է դիմում, ես չեմ կարող ասել, գուցե նա ինքն էլ է սեփական կաշվի վրա զգացել բռնության հետեւանքները, չգիտեմ նրա մոտիվացիան որն է, բայց փաստ է, որ հայ կանայք եւ երեխաները բռնության զոհ են: Ինձ դիմում են տարբեր զույգեր: Դիմում են ինչ-որ մի այլ խնդրով, աշխատելու ընթացքում պարզվում է, որ կա բռնության դեպք: Չնայած զույգը սկզբում չի ասում, որ ընտանիքում կա բռնություն: Դեպքեր են եղել, երբ ծնողները դիմել են երեխայի վարքային խնդրի համար, հետո պարզվել է, որ այդ ընտանիքում մայրը պարբերաբար երեխայի ներկայությամբ ենթարկվում է բռնության»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». 16 տարում 3 անգամ նվազել է

«Հրապարակ». 16 տարում 3 անգամ նվազել է Tue, 01 Sep 2026 11:45:45 +0400 Տավուշի մարզպետի…

14 րոպե ago

Իսրայելը կոչնչանար․ Թրամփը՝ Իրանի գործողությունների մասին

Իսրայելը կոչնչանար․ Թրամփը՝ Իրանի գործողությունների մասին Tue, 01 Sep 2026 11:30:48 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

29 րոպե ago

Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն

Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն Tue, 01 Sep 2026 11:27:27…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Քանի որ արտաքին հարաբերություններ չունեն, մնում են առեվտուրն ու ապրանքափոխանակությունը

«Հրապարակ»․ Քանի որ արտաքին հարաբերություններ չունեն, մնում են առեվտուրն ու ապրանքափոխանակությունը Tue, 01 Sep 2026…

45 րոպե ago

Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է

Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է Tue, 01 Sep 2026 11:00:43 +0400 Թուրքիայում հուլիսին գործազրկության մակարդակը…

60 րոպե ago

Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ

Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ Tue, 01 Sep 2026 10:37:58 +0400 ՀՀ պաշտպանության նախարարի…

1 ժամ ago