Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Tue, 01 Sep 2026 12:30:32 +0400


Գիշերը ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Կիևի, Կիևի ու Օդեսայի մարզերի օբյեկտներին։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ թիրախներ են դարձել ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունները, ինչպես նաև ուկրաինական զորքերին ապահովելու համար օգտագործվող ենթակառուցվածքները։

Ռուսաստանյան գերատեսչության տվյալներով՝ Կիևում հարված է հասցվել «Ֆայեր Փոինթ» ձեռնարկությանը, որը «Ֆլամինգո» մեծ հեռահարություն ունեցող թևավոր հրթիռների համար բաղադրիչներ և մարտական մասեր է արտադրում։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ևս մեկ թիրախ է դարձել «Աէրոբավովնա» ձեռնարկությունը։ Այն զբաղվում է միջին և մեծ հեռահարության, այդ թվում` «Հորնեթ» տեսակի, անօդաչու թռչող սարքերի մատակարարումն ու կառավարումն ապահովելու համար նախատեսված աերոստատների արտադրությամբ։
Կիևի մարզում հարված է հասցվել Բորիսպոլում գտնվող նավթաբազային, որը Ուկրաինայի զինված ուժերին ապահովում է վառելիքաքսուքային նյութերով։ Խոտով բնակավայրում հարված է հասցվել արտադրամասին, որտեղ հավաքվում, կահավորվում և պահվում էին անանձնակազմ նավակները։

Հարվածի են ենթարկվել նաև Օդեսայի և Օդեսայի մարզի օբյեկտները: ՌԴ ՊՆ–ն հայտնել է ջերմաէլեկտրակայանի և նավահանգստային ենթակառուցվածքները սպասարկող 3 էլեկտրական ենթակայանների, ինչպես նաև անօդաչուների հավաքման արտադրամասի խոցման մասին:

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հայտնել է «Օդեսա» և «Չորնոմորսկ» նավահանգիստների ենթակառուցվածքներին հարվածելու մասին, որոնք օգտագործվում էին ուկրաինական զորքերի համար ռազմական նշանակության բեռների, վառելիքաքսուքային նյութերի պահման և մատակարարման համար:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ զանգվածային հարձակման ժամանակ օգտագործվել են բարձր ճշգրտության զենքեր և մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շարժման պլանավորման հորիզոնը պետք է լինի առնվազն 1,5–2 տարի․ Վրթանեսյան

Շարժման պլանավորման հորիզոնը պետք է լինի առնվազն 1,5–2 տարի․ Վրթանեսյան Fri, 06 Nov 2026 11:45:48…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Դատավորը ծառայակցին անզգուշորեն սպանածին ազատել է

«Հրապարակ»․ Դատավորը ծառայակցին անզգուշորեն սպանածին ազատել է Fri, 06 Nov 2026 11:45:37 +0400 Մհեր Ռոբերտի…

8 րոպե ago

Սխալ աղջկան ուղարկած հաղորդագրությունը չես կարող հետ բերել

Սխալ աղջկան ուղարկած հաղորդագրությունը չես կարող հետ բերել Fri, 06 Nov 2026 11:44:33 +0400 ԱԺ-ում…

9 րոպե ago

Նիստը էլի չկայացավ

Նիստը էլի չկայացավ Fri, 06 Nov 2026 11:39:39 +0400 Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով…

14 րոպե ago

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում»

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում» Fri, 06 Nov 2026…

22 րոպե ago

Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան

Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան Fri, 06 Nov 2026 11:30:35 +0400 Մոսկվան իր…

23 րոպե ago