«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում»

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում»

Fri, 06 Nov 2026 11:31:20 +0400


ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, անդրադարձավ Հայաստանում արտադրվող ձկան որակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններին։

«Դուք ասում եք՝ մեր ապրանքը որակյալ է։ Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում։ Կողմնորոշվեք, հասկանանք՝ ում ենք լսում, ում՝ հավատում»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նշեց, որ վարչապետին պետք չէ վերագրել այնպիսի մտքեր, որոնք նա չի արտահայտել։
«Յուղոտ ձկան մասին ասել է, բայց հաջորդ հարցազրույցում նշել է՝ ես չեմ ասել, որ ՀՀ-ում արտադրվող ձուկը որակյալ չէ, ասել եմ՝ այն ձուկը, որ արտադրվում է ՀՀ-ում, իմ քիմքին հարմար չէ, յուղոտ է»,- արձագանքեց նախարարը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին Sun, 29 Nov 2026…

17 րոպե ago

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ կլինեն

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ կլինեն Sun, 29 Nov 2026 18:15:37 +0400 Շինարարական աշխատանքներով…

21 րոպե ago

Ահազանգ՝ Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ

Ահազանգ՝ Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ Sun, 29 Nov 2026 18:12:09 +0400 «Ականատես» դիտորդական առաքելությունն…

25 րոպե ago

Ամանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոն

Ամանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է…

37 րոպե ago

20/05 ընտրատեղամասում ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են

20/05 ընտրատեղամասում ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են Sun, 29 Nov 2026 17:56:51…

40 րոպե ago

Ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ․ ո՛չ ալիևյան սահմանադրությանը

Ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ․ ո՛չ ալիևյան սահմանադրությանը Sun, 29 Nov 2026 17:49:24 +0400…

48 րոպե ago