Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում»

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում»

Fri, 06 Nov 2026 11:31:20 +0400


ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, անդրադարձավ Հայաստանում արտադրվող ձկան որակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններին։

«Դուք ասում եք՝ մեր ապրանքը որակյալ է։ Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում։ Կողմնորոշվեք, հասկանանք՝ ում ենք լսում, ում՝ հավատում»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նշեց, որ վարչապետին պետք չէ վերագրել այնպիսի մտքեր, որոնք նա չի արտահայտել։
«Յուղոտ ձկան մասին ասել է, բայց հաջորդ հարցազրույցում նշել է՝ ես չեմ ասել, որ ՀՀ-ում արտադրվող ձուկը որակյալ չէ, ասել եմ՝ այն ձուկը, որ արտադրվում է ՀՀ-ում, իմ քիմքին հարմար չէ, յուղոտ է»,- արձագանքեց նախարարը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դա ակնհայտ է

Դա ակնհայտ է Fri, 06 Nov 2026 11:24:24 +0400 «Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով