Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Tue, 01 Sep 2026 12:30:32 +0400


Գիշերը ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Կիևի, Կիևի ու Օդեսայի մարզերի օբյեկտներին։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ թիրախներ են դարձել ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունները, ինչպես նաև ուկրաինական զորքերին ապահովելու համար օգտագործվող ենթակառուցվածքները։

Ռուսաստանյան գերատեսչության տվյալներով՝ Կիևում հարված է հասցվել «Ֆայեր Փոինթ» ձեռնարկությանը, որը «Ֆլամինգո» մեծ հեռահարություն ունեցող թևավոր հրթիռների համար բաղադրիչներ և մարտական մասեր է արտադրում։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ևս մեկ թիրախ է դարձել «Աէրոբավովնա» ձեռնարկությունը։ Այն զբաղվում է միջին և մեծ հեռահարության, այդ թվում` «Հորնեթ» տեսակի, անօդաչու թռչող սարքերի մատակարարումն ու կառավարումն ապահովելու համար նախատեսված աերոստատների արտադրությամբ։
Կիևի մարզում հարված է հասցվել Բորիսպոլում գտնվող նավթաբազային, որը Ուկրաինայի զինված ուժերին ապահովում է վառելիքաքսուքային նյութերով։ Խոտով բնակավայրում հարված է հասցվել արտադրամասին, որտեղ հավաքվում, կահավորվում և պահվում էին անանձնակազմ նավակները։

Հարվածի են ենթարկվել նաև Օդեսայի և Օդեսայի մարզի օբյեկտները: ՌԴ ՊՆ–ն հայտնել է ջերմաէլեկտրակայանի և նավահանգստային ենթակառուցվածքները սպասարկող 3 էլեկտրական ենթակայանների, ինչպես նաև անօդաչուների հավաքման արտադրամասի խոցման մասին:

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հայտնել է «Օդեսա» և «Չորնոմորսկ» նավահանգիստների ենթակառուցվածքներին հարվածելու մասին, որոնք օգտագործվում էին ուկրաինական զորքերի համար ռազմական նշանակության բեռների, վառելիքաքսուքային նյութերի պահման և մատակարարման համար:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ զանգվածային հարձակման ժամանակ օգտագործվել են բարձր ճշգրտության զենքեր և մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը հաջողություններ է մաղթել Փաշինյանին՝ Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ․ ի՞նչ ակնարկ է

Ռուսաստանը հաջողություններ է մաղթել Փաշինյանին՝ Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ․ ի՞նչ ակնարկ է Tue, 01 Sep…

7 րոպե ago

Դուք խաբված եք, ձեզ համար ոչինչ չի անելու Փաշինյանը

Դուք խաբված եք, ձեզ համար ոչինչ չի անելու Փաշինյանը Tue, 01 Sep 2026 13:30:41 +0400…

7 րոպե ago

Ինչպես է իտալացի զբոսաշրջիկ կինը աղոթել Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում․ գրառում

Ինչպես է իտալացի զբոսաշրջիկ կինը աղոթել Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում․ գրառում Tue, 01 Sep 2026…

14 րոպե ago

4-րդ անգամ ես ձերբակալում, էդ ո՞նց ստացվեց՝ մյուսները փողով ազատվեցին, Քոչարյանը՝ չէ

4-րդ անգամ ես ձերբակալում, էդ ո՞նց ստացվեց՝ մյուսները փողով ազատվեցին, Քոչարյանը՝ չէ Tue, 01 Sep…

32 րոպե ago

Պուտինն ու Ալիևը զրուցել են «ոտքի վրա» և կարճ․ լարվածությունը չի անցել

Պուտինն ու Ալիևը զրուցել են «ոտքի վրա» և կարճ․ լարվածությունը չի անցել Tue, 01 Sep…

37 րոպե ago

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել Tue, 01 Sep…

52 րոպե ago