«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել

Tue, 01 Sep 2026 12:45:01 +0400


Օգոստոսի 10-ին Բերդ համայնքի Տավուշ գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել հանրային լսում՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից Տավուշ գյուղում «Տավուշ համայնքային զարգացում. բնակելի թաղամասի կառուցում» ծրագրի շրջանակում բնակելի թաղամաս կառուցելու վերաբերյալ: Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ, Տավուշ գյուղի նախկին ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է նախաձեռնողի ծանուցումը ստանալուց հետո համայնքապետարանի կողմից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված գործողությունները: Ծրագրի մանրամասները եւ թաղամասի կառուցման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը ներկայացրել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի բնապահպան Ռայա Բաբայանը։ Տավուշի բնակիչները հարցեր են տվել, իրենց մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացրել։ Նրանք հետաքրքրվել են բնակելի թաղամասի կառուցման պարագայում խմելու ջրի մատակարարման կազմակերպման եւ առկա ջրային ռեսուրսների հնարավորությունների հարցերով։ Բարձրացված բոլոր հարցերը, կարծիքներն ու առաջարկություններն արձանագրվել են եւ սահմանված կարգով կներկայացվեն Բերդ համայնքի ավագանու քննարկմանը։ Բերդի ավագանու առաջիկա նիստը նշանակված է սեպտեմբերի 8-ին։ Հայտնի չէ՝ ավագանու այդ նիստում ընդգրկված կլինե՞ն Տավուշ գյուղում բնակելի թաղամասի կառուցման հետ կապված խնդիրները։

Ծրագիրը, իհարկե, ողջունելի է, բայց պարզ չէ, թե ինչու է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը ծրագրի իրականացման համար ընտրել ոչ թե Բերդ համայնքի սահմանամերձ գյուղերից մեկը, այլ՝ Բերդ քաղաքից մի քանի կմ հեռավորությամբ, հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող Տավուշ գյուղը։ 3 տարվա տեւողությամբ ծրագրով նախատեսվում է ստեղծել 8 տներից բաղկացած թաղամաս, 8 ընտանիքների համար հիմնել մինչեւ 0,3 հեկտար մակերեսով ազնվամորու այգիներ, 8 հյուրատնային բիզնես, 8 ջերմատնային տնտեսություն՝ ելակի աճեցման հնարավորությամբ, հացաբուլկեղենի ու հրուշակագործության, հյութերի, կոմպոտների, մուրաբաների արտադրություն, ընդհանուր՝ 30 աշխատատեղ։ Այդ 8 տների մեծ մասը նախատեսված է Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների, մյուսները՝ տեղացիների համար։ Հայտնի չէ, թե որոնք են ծրագրի թիրախային խմբի ընտրության չափանիշները։ Որպես ծրագրի սպասվող վերջնարդյունքներ՝ նշված է. Տավուշ գյուղում ստեղծվում են բնակարանային ապահովման հնարավորություններ՝ համապատասխան կոմունիկացիաներով, ժամանցի ապահովման հնարավորությամբ, վերազինված բուժակ-մանկաբարձական կետով, ստեղծվում են զբոսաշրջային հնարավորություններ, բարեփոխվում է գյուղի եւ համայնքի սոցիալ-տնտեսական կյանքը։ Բայց ծրագրի մեկնարկը 2025 թվականի հունվարն էր, ավարտը՝ 2028 թվականի հունվարը։ Ծրագրի մեկնարկից անցել է 20 ամիս, սակայն դեռ ծրագրի վերաբերյալ Բերդ համայնքի ավագանին որոշում չի կայացրել։ Խնդիր է կառուցվելիք թաղամասի ջրամատակարարումը։ Տավուշ գյուղը խմելու ջրի պակաս ունի, սակայն ավելի շատ՝ որակի ապահովման խնդիր։ Գյուղը սնուցվում է Չինչինից ձգվող առվով, մակերեսային ջրերն անձրեւներից վարարում, պղտորվում են։ Մաքրման կայան գործարկելու անհրաժեշտություն կա։

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ Բերդի բնակավայրերը սնուցող խմելու ջրերը մակերեսային են ու ոչ բավարար որակի, այդ պատճառով համայնքապետարանը տեսչական մարմնի կողմից տուգանվում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը հաջողություններ է մաղթել Փաշինյանին՝ Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ․ ի՞նչ ակնարկ է

Ռուսաստանը հաջողություններ է մաղթել Փաշինյանին՝ Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ․ ի՞նչ ակնարկ է Tue, 01 Sep…

19 րոպե ago

Դուք խաբված եք, ձեզ համար ոչինչ չի անելու Փաշինյանը

Դուք խաբված եք, ձեզ համար ոչինչ չի անելու Փաշինյանը Tue, 01 Sep 2026 13:30:41 +0400…

19 րոպե ago

Ինչպես է իտալացի զբոսաշրջիկ կինը աղոթել Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում․ գրառում

Ինչպես է իտալացի զբոսաշրջիկ կինը աղոթել Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում․ գրառում Tue, 01 Sep 2026…

26 րոպե ago

4-րդ անգամ ես ձերբակալում, էդ ո՞նց ստացվեց՝ մյուսները փողով ազատվեցին, Քոչարյանը՝ չէ

4-րդ անգամ ես ձերբակալում, էդ ո՞նց ստացվեց՝ մյուսները փողով ազատվեցին, Քոչարյանը՝ չէ Tue, 01 Sep…

44 րոպե ago

Պուտինն ու Ալիևը զրուցել են «ոտքի վրա» և կարճ․ լարվածությունը չի անցել

Պուտինն ու Ալիևը զրուցել են «ոտքի վրա» և կարճ․ լարվածությունը չի անցել Tue, 01 Sep…

49 րոպե ago

Ալիևի օգնականը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

Ալիևի օգնականը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին Tue, 01 Sep 2026 12:41:05 +0400 Ադրբեջանի նախագահի…

1 ժամ ago