Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է նույն հետևողականությամբ․ Լոռու մարզի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է նույն հետևողականությամբ․ Լոռու մարզի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Tue, 01 Sep 2026 17:29:33 +0400


ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վանաձորի 25-ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվելիս զբաղվել է հանցավոր գործունեությամբ։

Մասնավորապես, լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, միջնորդել է ռուսաստանաբնակ հայ գործարարի՝ ՌԴ-ում աշխատող Լոռու մարզի մի բնակչի և նրա ընկերներին չտալ աշխատավարձ՝ այն բանի համար, որ նա վիրավորական արտահայտություն էր արել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հասցեին։

Բացի այս՝ 25-ամյա երիտասարդը, օգտագործելով իր ենթամշակութային կապերը՝ տարբեր, այդ թվում՝ ֆինանսական հարցեր լուծելու նպատակով հեռախոսային կապի միջոցով կազմակերպել է «կոնֆարենս հավաքներ», օնլայն հավաքներ՝ ներգրավելով նաև կալանավայրերում պատիժը կրող դատապարտյալների։ ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել են նաև փաստական տվյալներ, որ 25-ամյա երիտասարդը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներին իրացնելու նպատակով ձեռք է բերել թմրանյութ։

Նա թմրամիջոցը տվել է մեկ այլ անձի, որն այն տեղադրել է պոլիկլինիկայի սանհանգույցում, որտեղից թմրանյութը պետք է վերցներ բուժական նպատակներով պոլիկլինիկա բերված մի կալանավոր։ Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր այս գործողությունն ավարտին չի հասնում։ Իրապավահները ձեռնարկում են միջոցառումներ ենթամշակութային օնլայն հավաքներին մասնակից այլ անձանց ինքնությունները և հանցավոր գործունեությանը նրանց մասնակցության չափը պարզելու ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

22 րոպե ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

29 րոպե ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

41 րոպե ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

44 րոպե ago

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան Sat, 07 Nov 2026 22:30:29 +0400…

59 րոպե ago

Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջ

Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջ Sat, 07 Nov 2026 22:07:45 +0400 Կիևի քաղաքապետ…

1 ժամ ago