Որոնք են այս տարվա աշնան ամենահամարձակ գույները՝ ըստ մասնագետի
Tue, 01 Sep 2026 19:00:05 +0400
Այս տարվա աշնան ամենից համարձակ եւ թրենդային գունային դուետներն են՝ մանուշակագույնի եւ նարնջագույնի համադրությունը եւ շոկոլադե շագանակագույնի եւ լազուրե երկնագույնի համադրությունը։ Այս մասին հայտնել է նորաձեւության փորձագետ Էմմա Բոլոխնովան։ Նա նշել է, որ նորաձեւ են համարվում մանուշակագույնի, կապույտի երանգները։
Թրենդային են անսովոր գուներանգային համադրությունները, օրինակ մանուշակագույնի կամ լազուրե երկնագույնի եւ կանաչի համադրությունները։ Շոկոլադե շագանակագույնն էլ շատ լավ կարող է համադրվել նուրբ վարդագույնի հետ։ Աշնանային երանգները այս տարի հետեւյալն են՝ շոկոլադե-կարամելագույն, նուրբ ավազագույն եւ սպիտակավուն երանգներ, լազուրե երկնագույն, ծովի ալիքի գույն մեղմ կանաչ եւ այլն։