Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը
Tue, 01 Sep 2026 21:10:20 +0400
Դատարանը կալանավորել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ՝ Հ․Սարգսյանին։
Դեպքի հիմքում օգոստոսի 19-ի Ճամբարակ–Վահան ճանապարհին տեղի ունեցած միջադեպն է․ 7 զինծառայող վրաերթի էր ենթարկվել, մեկը զոհվել էր, վեցը՝ վիրավորվել։ ՔԿ-ն շտաբի պետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 549-րդ հոդվածի 3-րդ կետով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Նա օգոստոսի 26-ին էր ձերբակալվել՝ դատարան ներկայացվելու նպատակով