«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է

«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է

Wed, 02 Sep 2026 08:00:41 +0400


Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Արցախի քաղաքական գործիչները միջոցառումներ են կազմակերպել, նախ՝ այց Եռաբլուր, ապա՝ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ուժերի հավաք, իսկ երեկոյան Արցախի ներկայացուցչության շենքի բակում մշակութային ծրագիր է սպասվում։ Չնայած նշելու առանձնապես առիթ չկա, սակայն արցախյան քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է այսօրվան, քանի որ վերջապես մի վայրում կկարողանան հավաքվել եւ հույս ունեն, որ քաղաքական մեծամասնության՝ «Ազատ հայրենիքի» պատգամավորներին կկարողանան պատասխանատվության առջեւ կանգնեցնել ու ստիպել, որ Արցախի նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնները համալրեն։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական է ներկայացրել։ Դանիելյանն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։ Դանիելյանի հրաժարականից ուղիղ երկու ամիս անց այդ պաշտոնը թափուր է, որեւէ ուժ չի համարձակվում պատասխանատվություն ստանձնել, քանի որ ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, դեմ են Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակությանը, անգամ չեն համարձակվում հավաքվել, քննարկել հարցը, նման փորձեր արվել են, բայց ոչ մեկը չի ներկայացել հանդիպման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է կոչ արվում հրաժարվել «կոնյակ» բառից

Ինչու է կոչ արվում հրաժարվել «կոնյակ» բառից Thu, 03 Sep 2026 11:58:05 +0400 Հայաստանից շշալցված…

7 րոպե ago

Բիզնեսի առումով հայ և թուրք գործարարները շատ նման են

Բիզնեսի առումով հայ և թուրք գործարարները շատ նման են Thu, 03 Sep 2026 11:51:25 +0400…

14 րոպե ago

«Հրապարակ». Ինչի՞ համար ես ձեզ պիտի պատասխանեմ, ուրիշ բան՝ պետական կառույցից զանգեն

«Հրապարակ». Ինչի՞ համար ես ձեզ պիտի պատասխանեմ, ուրիշ բան՝ պետական կառույցից զանգեն Thu, 03 Sep…

20 րոպե ago

Հիմա ինչու են 80 մլն եվրո վարկ վերցնում

Հիմա ինչու են 80 մլն եվրո վարկ վերցնում Thu, 03 Sep 2026 11:37:28 +0400 Հայաստանը…

28 րոպե ago

Հեյդար Ալիեւը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Հեյդար Ալիեւը ճանաչել է Արցախի Հանրապետությունը Thu, 03 Sep 2026 11:33:41 +0400 33 տարի առաջ…

32 րոպե ago

Նախարարը հրաժարական տվեց

Նախարարը հրաժարական տվեց Thu, 03 Sep 2026 11:30:28 +0400 Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեվկուրը հայտարարել…

35 րոպե ago