Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի Փարիզ

Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի Փարիզ

Wed, 02 Sep 2026 11:12:15 +0400


Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգը համատեղ մեկնարկել են խաղարկություն, որի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները հնարավորություն ունեն շահել «5-օրյա ուղևորություն դեպի Փարիզ երկուսի համար» մրցանակը։

Խաղարկությանը մասնակցելու համար Ֆասթ Բանկի հաճախորդներին անհրաժեշտ է ս․թ․ օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը կատարել առցանց կամ ֆիզիկական առևտուր արտերկրում՝ վճարելով Ֆասթ Բանկի Mastercard վճարահաշվարկային համակարգի Mastercard World կամ Mastercard World Elite քարտերով։

Յուրաքանչյուր հանրագումարային 50,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի ծախսի դիմաց մասնակիցները կստանան 1 պրոմոկոդ: Յուրաքանչյուր քարտապան կարող է հավաքել առավելագույնը 10 պրոմոկոդ։ Իսկ հավելյալ՝ 11-րդ պրոմոկոդը կստանան, եթե խաղարկության ընթացքում Ֆասթ Բանկից պատվիրեն ևս մեկ Mastercard World կամ Mastercard World Elite ԱկնՔարտ։

ՀՀ դրամով ԱկնՔարտերի դեպքում հաշվի կառնվի գործարքների ընդհանուր գումարը։ Արտարժույթով քարտերի դեպքում գործարքների գումարը կհաշվարկվի ՀՀ դրամով՝ գործարքի հաշվեգրման օրվա ԿԲ փոխարժեքով։

Խաղարկության մասնակիցները պրոմոկոդերը կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին արշավի ավարտից հետո։

Խաղարկությունն ամփոփվելու է Ֆասթ Բանկի YouTube-յան ալիքում՝ 2026 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 15։00-ին։ Հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով՝ Pretty Random համակարգի միջոցով, որի ընթացքում կընտրվի հաճախորդներից մեկին տրամադրված գործող պրոմոկոդը։

Ճամփորդության փաթեթում ներառվում են երկկողմանի ավիատոմսերը Երևան Փարիզ Երևան ուղղությամբ՝ 2 անձի համար և 5 գիշեր կացություն Փարիզում գտնվող հյուրանոցում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարծում եմ` կարճ ժամանակ անց լրիվ այլ պատկեր կստանանք

Կարծում եմ` կարճ ժամանակ անց լրիվ այլ պատկեր կստանանք Fri, 06 Nov 2026 17:48:25 +0400…

14 րոպե ago

Սպասում են արգենտինացու արձագանքին, բայց այն դեռ չկա

Սպասում են արգենտինացու արձագանքին, բայց այն դեռ չկա Fri, 06 Nov 2026 17:45:53 +0400 Ֆուտբոլի…

16 րոպե ago

Ալիևյան ցավով տառապողը ի՞նչ պիտի ուզի․ Սամվել Կարապետյան

Ալիևյան ցավով տառապողը ի՞նչ պիտի ուզի․ Սամվել Կարապետյան Fri, 06 Nov 2026 17:44:56 +0400 Latest…

17 րոպե ago

Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ

Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ Fri, 06 Nov…

27 րոպե ago

Կորոշեն ինձ տուն ուղարկեն, սիրով կգնամ. դատավոր Գյոզալյան

Կորոշեն ինձ տուն ուղարկեն, սիրով կգնամ. դատավոր Գյոզալյան Fri, 06 Nov 2026 17:31:08 +0400 Latest…

31 րոպե ago

Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտեն

Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտեն Fri, 06 Nov 2026 17:24:03 +0400 Latest news…

38 րոպե ago