Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը տանում է նոր վտանգավոր հետևանքների

Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը տանում է նոր վտանգավոր հետևանքների

Wed, 02 Sep 2026 13:41:23 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը՝ քննադատելով Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվում է նոր և ոչ պակաս վտանգավոր գործընթացների մեջ, որոնց ծանր հետևանքների պատասխանատվությունն ու բեռը կրելու են պետությունն ու հայ ժողովուրդը։

Սաղաթելյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին իրականում չեն համապատասխանում իշխանությունների գործնական քայլերին։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունները փորձում են հարաբերություններ հաստատել Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող երկրների հետ՝ միաժամանակ բարդացնելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծել է, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի իր գործընկերներին՝ առանց նախկին հակառակորդների հետ իրական բարեկամական հարաբերություններ ձևավորելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախցի բլոգերի ամուսինը մահացել է

Արցախցի բլոգերի ամուսինը մահացել է Wed, 02 Sep 2026 17:19:55 +0400 Արցախցի բլոգեր Նուշիկ Օհանյանի…

12 րոպե ago

Նիկոլ, դու սխալ ես. կան եւ՛ բարեկամներ, եւ՛ թշնամիներ

Նիկոլ, դու սխալ ես. կան եւ՛ բարեկամներ, եւ՛ թշնամիներ Wed, 02 Sep 2026 17:15:08 +0400…

17 րոպե ago

Այս հաղորդագրությանը մի հավատացեք․ ինչպես են խաբեբաները ստիպում մարդկանց կորցնել գումարը

Այս հաղորդագրությանը մի հավատացեք․ ինչպես են խաբեբաները ստիպում մարդկանց կորցնել գումարը Wed, 02 Sep 2026…

21 րոպե ago

Դատախազը դատարանում հայտարարել է, որ պատգարակին գամված Գագիկ Խաչատրյանը սիմուլյացիա է անում.փաստաբան

Դատախազը դատարանում հայտարարել է, որ պատգարակին գամված Գագիկ Խաչատրյանը սիմուլյացիա է անում.փաստաբան Wed, 02 Sep…

25 րոպե ago

Պուտինը Նիկոլին դեռ տեղապահ է համարում

Պուտինը Նիկոլին դեռ տեղապահ է համարում Wed, 02 Sep 2026 17:00:39 +0400 Latest news from…

31 րոպե ago

Թուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը

Թուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը Wed, 02 Sep 2026 17:00:07 +0400 Թուրքիայում զանգվածաբար…

32 րոպե ago