Դու Նիկոլն ես, հայ ժողովուրդը չես

Դու Նիկոլն ես, հայ ժողովուրդը չես

Wed, 02 Sep 2026 14:45:28 +0400


Բիշքեկում կայացած Պուտին- Փաշինյան հանդիպման ընդհանրական բովանդակությունը դժվար է պատկերացնել, որովհետև հիմնականն ասվում է փակ դռների հետևում, և դա հանրությանը հասանելի չէ։ Բայց քաղաքականության մեջ երբեմն մեկ նախադասությունը, մեկ ձևակերպումը կամ նույնիսկ մեկ չարված ժեստը կարող է ավելի շատ բան ասել, քան ժամերով հնչող պաշտոնական հայտարարությունները։ Այս հանդիպման ընթացքում հենց այդպիսի մի դրվագ կար։ Պուտինը Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց «ընտրություններում տարած հաղթանակի» կապակցությամբ։ Առաջին հայացքից՝ դիվանագիտական մանրուք։

Իրականում՝ քաղաքական ուղերձ, որի մեջ կարելի է տեսնել շատ ավելի մեծ խնդիր։ ՌԴ նախագահի քաղաքական ձևակերպումը Նիկոլ Փաշինյանին կտրուկ էր՝ դու Նիկոլն ես, հայ ժողովուրդը չես։ Դու հայ ժողովրդի մանդատը չունես և նրա անունից խոսելու իրավունքը։ Այսինքն՝ լեգիտիմության հարցը մնում է բաց։ Փաստորեն, Պուտինը մեկ ժեստով ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին այն, ինչ հայ ժողովրդի գերակշռող մասի ընդհանրական կարծիքն է՝ ընտրություններն անցել են անարդար։ Չճանաչված «հաղթանակ»։ Դրա համար էլ կրկնվեց նույն պահանջը՝ անցկացնել հանրաքվե։ Եթե Փաշինյանն այդքան վստահ է իր ժողովրդի աջակցությանը, ապա հարցը պարզ է՝ ինչո՞ւ չթողնել, որ ժողովուրդը որոշի, թե ուր է գնում։ Դա էլ այն դեպքում, երբ ընտրության ընթացքում եվրոպամետ գործիչները տապալվել էին խայտառակ կերպով։ Այսինքն՝ նույնիսկ այդ ընտրությունների արդյունքը չտվեց այն քաղաքական պատասխանը, որի վրա իշխանությունը փորձում է կառուցել իր հաջորդ քայլերի լեգիտիմությունը։

Հանրաքվեն հենց դրա համար է՝ ոչ թե իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, ոչ թե Պուտինը, այլ ժողովուրդը խոսի իր անունից։ Սա այնպիսի փաշինյանական կնճիռներ բացող հարց է, որ Փաշինյանը որքան էլ հայտարարի, թե հանդիպումն անցել է լավ, նրա մռայլ դեմքն այլ բան է ասում։ Դա նույն մռայլ դեմքն էր, որը հիշեցնում է այն պահը, երբ քվեաթերթիկները դեռ չհաշված՝ եթերից հայտարարեց, որ ինքը հաղթել է։
Նախ՝ հաղթանակը, հետո՝ քվեների հաշվարկը։

Հիմա էլ նույնը՝ մի տարբերությամբ՝ Պուտինը պահանջում է ժողովրդի իրական մանդատը, որովհետև բաց է լեգիտիմության հարցը։ Իշխանությունը կարող է իրեն հաղթած հայտարարել, կարող է իր լեգիտիմությունը բարձրաձայնել, կարող է ժողովրդի անունից խոսել։ Բայց կա մի բան, որը ոչ ոք չի կարող սեփականաշնորհել՝ ժողովրդի քվեն։ Եվ եթե Փաշինյանը վստահ է, որ այդ քվեն իր գրպանում է՝ թող բացի գրպանը և ցույց տա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

7 րոպե ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

17 րոպե ago

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար Fri, 06 Nov 2026 23:30:25…

24 րոպե ago

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ Fri, 06 Nov 2026 23:23:03 +0400 Ճապոնական էլեկտրոնիկայի…

31 րոպե ago

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը Fri, 06…

36 րոպե ago

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43…

38 րոպե ago