Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան

Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան

Wed, 02 Sep 2026 15:40:09 +0400


ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայտարարություն է տարածել.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։

Առերևույթ ծանր առողջական վիճակում գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավերի պայմաններում տեղափոխելն այլ բան չէ, քան դիտավորություն, և այն ենթակա է իրավական ամենախիստ գնահատականի, քանզի օրենքով թույլատրելի էր համապատասխան քննչական գործողությունն իրականացնել նրա գտնվելու վայրում։

Խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նման գործողություններն, ըստ հրապարակված տեղեկությունների, կրկնվել են մի քանի անգամ՝ հունիսի 5-ին, հունիսի 7-ին և սեպտեմբերի 1-ին, և ամեն անգամ նոր դրվագի շրջանակում։

Դիտավորությամբ անձին ուժեղ ֆիզիկական, հոգեկան տառապանք և ցավ պատճառելը, նրան նվաստացնելու, ընկճելու կամ պատժելու նպատակով նման վերաբերմունք ցուցաբերելը ավելին է, քան անմարդկային վերաբերմունքը, դա խոշտանգում է և չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։

Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածել մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի։

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն, իսկ կալանավորումը չի վերացնում բժշկական պատշաճ օգնության և մարդկային վերաբերմունքի իրավունքը, ինչը պետության համար սահմանագիծ է, որը երբեք չպետք է հատվի։

Օրենքի առջև բոլորը հավասար են, սակայն որևէ մեղադրանք չի կարող կանխորոշել անձի մեղավորությունը. այն կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահիշյալ փաստը դատապարտելի է։

02․09.2026, ԵՐԵՎԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես Ծառուկյանին ճանապարհեցին

Ինչպես Ծառուկյանին ճանապարհեցին Thu, 03 Sep 2026 20:31:11 +0400 Latest news from Secure News Portal…

4 րոպե ago

Հովվին գտել են սպանված՝ իր տանը

Հովվին գտել են սպանված՝ իր տանը Thu, 03 Sep 2026 20:30:32 +0400 Ադրբեջանի գյուղերից մեկում,…

5 րոպե ago

Ծառուկյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. մանրամասներ նիստից

Ծառուկյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. մանրամասներ նիստից Thu, 03 Sep 2026 20:27:55 +0400 Latest…

7 րոպե ago

Ինչ որոշեց դատարանը

Ինչ որոշեց դատարանը Thu, 03 Sep 2026 20:24:11 +0400 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը…

11 րոպե ago

Ալտերնատիվներ ենք փնտրում ռուսական մատակարարմանը. գործարար

Ալտերնատիվներ ենք փնտրում ռուսական մատակարարմանը. գործարար Thu, 03 Sep 2026 20:18:52 +0400 Այսօր եւ վաղը…

17 րոպե ago

Բլոգերները հարկ կվճարեն Ադրբեջանում

Բլոգերները հարկ կվճարեն Ադրբեջանում Thu, 03 Sep 2026 20:00:39 +0400 Ադրբեջանում որոշում է կայացվել բլոգերներին…

35 րոպե ago