ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ մարմնի լեզվով

ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ մարմնի լեզվով

Wed, 02 Sep 2026 15:45:56 +0400


Բիշքեկում հետաքրքիր լեզվական պատկեր էր։ ՇՀԿ-ի մեծ դահլիճում Փաշինյանը խոսում է հայերեն։ Ինքնիշխանություն։ Պետական լեզու։ Ազգային արժանապատվություն։ Ռուսական կողմն էլ նկատեց այդ լեզվական շրջադարձը։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը Փաշինյանի՝ ՇՀԿ-ում հայերեն ելույթը «տարօրինակ» էր անվանել։ Տարօրինակ՝ այն իմաստով, որ նախկինում նման հանդիպումներում սովորաբար ռուսերեն էր խոսում։ Ավելին՝ անդամ պետությունների ղեկավարները, նույնիսկ Ադրբեջանի նախագահը, ռուսերեն էին ելույթ ունենում։

Հետո Փաշինյանը մտնում է Պուտինի հետ հանդիպման սենյակ։ Հայերենը մնում է դրսում, ռուսերենը՝ ներսում։ ՇՀԿ-ի դահլիճում՝
«Հայաստանը ինքնիշխան պետություն է, մենք մեր ճանապարհն ունենք»։
Պուտինի հետ՝
«ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք հայտարարել»։
Բայց Բիշքեկի ամենախոսուն «լեզուն» այս լուսանկարում է։

Ալիևին բարևելիս՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզուն։ Այստեղ արդեն ոչ հայերեն է պետք, ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն։ Նկարը կարծես ինքն է ասում այն, ինչ հազար բառով դժվար կլիներ բացատրել․
ՇՀԿ-ում՝ հայերեն։
Պուտինի մոտ՝ ռուսերեն։
Ալիևի մոտ՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզվով։

Թարգմանիչն այստեղ ավելորդ է։ Միայն թե մի հարց է մնում։ Եթե միջազգային ամբիոնում մենք ինքնիշխանության մասին խոսում ենք հայերենով, իսկ հակառակորդ երկրի հետ հանդիպելիս մեր ներկայացուցիչների մարմնի լեզուն այսքան «խոսուն» է դառնում, ապա՝ Հայաստանի շահերի լեզուն ո՞րն է։

Բիշքեկը գոնե մի բան պարզեց․ մեր դիվանագիտությունը ոչ թե բազմավեկտոր է, այլ բազմալեզու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան

Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան Thu, 26 Nov 2026 20:08:42 +0400…

13 րոպե ago

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու…

14 րոպե ago

300 մլն դրամ, նոր էլեկտրոմոբիլների համար. Կեցցե՛ ՀՀ «հպարտ» հարկատուլ

300 մլն դրամ, նոր էլեկտրոմոբիլների համար. Կեցցե՛ ՀՀ «հպարտ» հարկատուլ Thu, 26 Nov 2026 20:02:22…

20 րոպե ago

Կեղծ խմիչքից թունավորման դեպքեր են գրանցվել

Կեղծ խմիչքից թունավորման դեպքեր են գրանցվել Thu, 26 Nov 2026 20:00:29 +0400 Իրանի տարբեր շրջաններում…

22 րոպե ago

Նկարչին լավ հայրենիք է պետք, տագնապ կա օդում կանգնած. Սամվել Սևադա

Նկարչին լավ հայրենիք է պետք, տագնապ կա օդում կանգնած. Սամվել Սևադա Thu, 26 Nov 2026…

22 րոպե ago

Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո

Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Thu, 26…

28 րոպե ago