Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ մարմնի լեզվով

ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ մարմնի լեզվով

Wed, 02 Sep 2026 15:45:56 +0400


Բիշքեկում հետաքրքիր լեզվական պատկեր էր։ ՇՀԿ-ի մեծ դահլիճում Փաշինյանը խոսում է հայերեն։ Ինքնիշխանություն։ Պետական լեզու։ Ազգային արժանապատվություն։ Ռուսական կողմն էլ նկատեց այդ լեզվական շրջադարձը։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը Փաշինյանի՝ ՇՀԿ-ում հայերեն ելույթը «տարօրինակ» էր անվանել։ Տարօրինակ՝ այն իմաստով, որ նախկինում նման հանդիպումներում սովորաբար ռուսերեն էր խոսում։ Ավելին՝ անդամ պետությունների ղեկավարները, նույնիսկ Ադրբեջանի նախագահը, ռուսերեն էին ելույթ ունենում։

Հետո Փաշինյանը մտնում է Պուտինի հետ հանդիպման սենյակ։ Հայերենը մնում է դրսում, ռուսերենը՝ ներսում։ ՇՀԿ-ի դահլիճում՝
«Հայաստանը ինքնիշխան պետություն է, մենք մեր ճանապարհն ունենք»։
Պուտինի հետ՝
«ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք հայտարարել»։
Բայց Բիշքեկի ամենախոսուն «լեզուն» այս լուսանկարում է։

Ալիևին բարևելիս՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզուն։ Այստեղ արդեն ոչ հայերեն է պետք, ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն։ Նկարը կարծես ինքն է ասում այն, ինչ հազար բառով դժվար կլիներ բացատրել․
ՇՀԿ-ում՝ հայերեն։
Պուտինի մոտ՝ ռուսերեն։
Ալիևի մոտ՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզվով։

Թարգմանիչն այստեղ ավելորդ է։ Միայն թե մի հարց է մնում։ Եթե միջազգային ամբիոնում մենք ինքնիշխանության մասին խոսում ենք հայերենով, իսկ հակառակորդ երկրի հետ հանդիպելիս մեր ներկայացուցիչների մարմնի լեզուն այսքան «խոսուն» է դառնում, ապա՝ Հայաստանի շահերի լեզուն ո՞րն է։

Բիշքեկը գոնե մի բան պարզեց․ մեր դիվանագիտությունը ոչ թե բազմավեկտոր է, այլ բազմալեզու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ասել է՝ այսօր ինչ է քննարկելու Պուտինի հետ

Փաշինյանն ասել է՝ այսօր ինչ է քննարկելու Պուտինի հետ Tue, 01 Sep 2026 16:08:09 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով