Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան

Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան

Wed, 02 Sep 2026 15:40:09 +0400


ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայտարարություն է տարածել.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։

Առերևույթ ծանր առողջական վիճակում գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավերի պայմաններում տեղափոխելն այլ բան չէ, քան դիտավորություն, և այն ենթակա է իրավական ամենախիստ գնահատականի, քանզի օրենքով թույլատրելի էր համապատասխան քննչական գործողությունն իրականացնել նրա գտնվելու վայրում։

Խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նման գործողություններն, ըստ հրապարակված տեղեկությունների, կրկնվել են մի քանի անգամ՝ հունիսի 5-ին, հունիսի 7-ին և սեպտեմբերի 1-ին, և ամեն անգամ նոր դրվագի շրջանակում։

Դիտավորությամբ անձին ուժեղ ֆիզիկական, հոգեկան տառապանք և ցավ պատճառելը, նրան նվաստացնելու, ընկճելու կամ պատժելու նպատակով նման վերաբերմունք ցուցաբերելը ավելին է, քան անմարդկային վերաբերմունքը, դա խոշտանգում է և չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։

Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածել մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի։

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն, իսկ կալանավորումը չի վերացնում բժշկական պատշաճ օգնության և մարդկային վերաբերմունքի իրավունքը, ինչը պետության համար սահմանագիծ է, որը երբեք չպետք է հատվի։

Օրենքի առջև բոլորը հավասար են, սակայն որևէ մեղադրանք չի կարող կանխորոշել անձի մեղավորությունը. այն կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահիշյալ փաստը դատապարտելի է։

02․09.2026, ԵՐԵՎԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ցածր պաշտոնյաներից բարձրագույն կրթություն է պահանջվում, բարձրերից՝ ոչ

«Հրապարակ»․ Ցածր պաշտոնյաներից բարձրագույն կրթություն է պահանջվում, բարձրերից՝ ոչ Thu, 26 Nov 2026 11:15:08 +0400…

11 րոպե ago

#Ուղիղ․ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի ասուլիսը

#Ուղիղ․ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի ասուլիսը Thu, 26 Nov 2026 11:02:29 +0400 Latest news from…

23 րոպե ago

«Հրապարակ». Ինչո՞ւ են դատի տալիս Փաշինյանին. նյարդեր ու «կոնֆուզներ»

«Հրապարակ». Ինչո՞ւ են դատի տալիս Փաշինյանին. նյարդեր ու «կոնֆուզներ» Thu, 26 Nov 2026 10:45:24 +0400…

40 րոպե ago

Սա մի սահմանադրություն է, որով մեր ձեռքերին հագցվելու է ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան

Սա մի սահմանադրություն է, որով մեր ձեռքերին հագցվելու է ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան Thu, 26…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Մարդուն որոշել են զրկել իր պետությունից

«Հրապարակ»․ Մարդուն որոշել են զրկել իր պետությունից Thu, 26 Nov 2026 10:30:18 +0400 2026-ի նոյեմբերի…

55 րոպե ago

«Հրապարակ»․ 2022-ին ասում էր՝ հռչակագիրը մնալու է, հիմա ասում է՝ պետք է հանվի

«Հրապարակ»․ 2022-ին ասում էր՝ հռչակագիրը մնալու է, հիմա ասում է՝ պետք է հանվի Thu, 26 Nov…

1 ժամ ago