Մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Wed, 02 Sep 2026 18:18:28 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքներում մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին։

ԿԸՀ-ն իրազեկում է, որ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։

Արգելվում են նաև քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշոցքում ընտրողների 8,5%-ը մասնակցել է ընտրության` ՔՊ-ին դեմ քվեարկելու համար

Աշոցքում ընտրողների 8,5%-ը մասնակցել է ընտրության` ՔՊ-ին դեմ քվեարկելու համար Mon, 30 Nov 2026 00:00:06…

13 րոպե ago

Դուրովը հայտարարել է Իսպանիայում կառավարության քննադատության պատճառով Telegram-ի նկատմամբ հետաքննության մասին

Դուրովը հայտարարել է Իսպանիայում կառավարության քննադատության պատճառով Telegram-ի նկատմամբ հետաքննության մասին Sun, 29 Nov 2026…

20 րոպե ago

Նոյեմբերյանում հաղթել է ընդդիմությունը. «Ապրելու երկիր»

Նոյեմբերյանում հաղթել է ընդդիմությունը. «Ապրելու երկիր» Sun, 29 Nov 2026 23:48:18 +0400 Նախնական տվյալներով, «Ապրելու…

25 րոպե ago

Նախկին պոռնոդերասանուհին ցանկանում է դառնալ Հռոմի քաղաքապետ

Նախկին պոռնոդերասանուհին ցանկանում է դառնալ Հռոմի քաղաքապետ Sun, 29 Nov 2026 23:45:32 +0400 Նախկին պոռնոդերասանուհի…

28 րոպե ago

Ալիևյան սահմանադրությունը հանրաքվեի դնելու քվեարկությանը քվեարկելու եմ ո՛չ․ Արման Ավչյան

Ալիևյան սահմանադրությունը հանրաքվեի դնելու քվեարկությանը քվեարկելու եմ ո՛չ․ Արման Ավչյան Sun, 29 Nov 2026 23:44:08…

29 րոպե ago

Կապանում Գեւորգ Փարսյանը, նախնական տվյալով, բացարձակ առաջատար է

Կապանում Գեւորգ Փարսյանը, նախնական տվյալով, բացարձակ առաջատար է Sun, 29 Nov 2026 23:40:11 +0400 Կապանի…

33 րոպե ago