Հայ-ռուսական հարաբերություններին խնամքով վերաբերվելու ժամանակը

Հայ-ռուսական հարաբերություններին խնամքով վերաբերվելու ժամանակը

Wed, 02 Sep 2026 19:15:04 +0400


Իհարկե, Հայաստանի իշխանություններն իրավունք չունեին հայ-ռուսական հարաբերությունները դիտել այնպես, ինչպես դիտում են այսօր: Իհարկե, նրանք իրավունք չունեին հայ-եվրոպական հարաբերությունները զարգացնելու փորձերն իրականացնել հայ-ռուսական հարաբերությունների հաշվին:

Սակայն ինչքան որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեին հայ-եվրոպական հարաբերությունները զարգացնելը հայ-ռուսական հարաբերությունների հաշվին անել, այդքան էլ ռուսական կողմն այսօր իրավունք չունի հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելով պատկերացնել:

Ի վերջո, Ռուսաստանում պետք է ընդունեն, որ հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա վիճակի պատճառը ոչ միայն դեպի Եվրոպա գնալու Հայաստանի օրվա իշխանությունների չափազանցված շտապողականությունն է, այլ նաեւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ստանձնած դաշնակցային պարտականությունների չկատարումը:
Այս տեսակետից, չնայած Ռուսաստանի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքին, միեւնույն է, մենք չենք հասկանա այն Ռուսաստանին, որը Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ ենթադրող իր քաղաքականությունը «մենք թույլ չենք տա, որ Հայաստանն իր Եվրամիություն գնալը Ռուսաստանի հաշվին անի» հիմնավորմամբ է արդարացնում: Չենք հասկանա, որովհետեւ Հայաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները ոչ թե Եվրամիություն Հայաստանի գնալու ֆինանսավորումը Ռուսաստանի հաշվին չանելուն է վերաբերում, այլ Ռուսաստանի կողմից Հայաստանի Եվրասիական միությունում մնալը չֆինանսավորելուն վերաբերող պատժամիջոցներ են:

Ռուսաստանում պետք է հասկանան, որ իրենց կովկասյան քաղաքականության ձախողված լինել կամ չլինելը ոչ թե Հայաստանի՝ Եվրամիություն գնալն իրենց հաշվին թույլ չտալով է չափվելու, այլ այն պարզ իրողության հետ առերեսվելով, ըստ որի՝ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով իրենք ոչ թե Հայաստանի՝ Եվրամիություն գնալը, այլ նրա Եվրասիական միությունում մնալը չեն ֆինանսավորի:

Իսկ դա արդեն ոչ թե հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահելուն, այլ Հայաստանին Արեւմուտքի գիրկը նետելուն վերաբերող քաղաքականություն կլինի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան Fri, 06 Nov…

19 րոպե ago

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում Fri, 06 Nov 2026 19:30:55 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

21 րոպե ago

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ Fri, 06 Nov 2026 19:15:26 +0400 «Ինչու է Մայր Աթոռը…

37 րոպե ago

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ…

52 րոպե ago

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400 Փաշինյանի Բրյուսելը…

1 ժամ ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

1 ժամ ago