Հերթը հասավ Քալանթարյաններին

Հերթը հասավ Քալանթարյաններին

Wed, 02 Sep 2026 20:07:19 +0400


Դատախազությունը շարունակում է նախկինում մասնավորեցված ունեցվածքը, տարբեր բիզնեսներ խլելու գործընթացը, որի անունը դրել են «թալանը վերադարձնել»․ այս անգամ թիրախում «Գաջեգործ» ընկերությունն է։ Դատախազությունը պահանջում է 1997 թվականի սեփականաշնորհումն անվավեր ճանաչել և ընկերության 8816 բաժնետոմս «վերադարձնել պետությանը»։

«Գաջի գործարանը» նախկինում պատկանել է Փայլակ Հայրապետյանին, այժմ պատկանում է Հայրապետյանի եղբորը` Քալանթարյանների ընտանիքին։ Ընկերության գործադիր տնօրենը 50-ամյա Արմեն Քալանթարյանն է` Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբոր որդին (ընտանիքում երկու ազգանուն են կրում)։ Քալանթարյանների ընտանիքի անունը ժամանակին կապվում էր Սաշիկ Սարգսյանի ընտանիքի հետ․ մասնավորապես, նրանց դուստրը նախկինում ամուսնացած է եղել Նարեկ Սարգսյանի («Գոնսալես» մականունով) հետ։ Այս ընտանիքի մյուս դուստրն էլ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) կինն է: Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքը իշխանամետ գործարարների ճամբարից է, նրանք ընդդիմադիր շրջանակների հետ առնչություններ չունեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը

Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Wed, 04 Nov 2026 22:42:24 +0400 Այս պահին…

33 րոպե ago

Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ

Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ Wed, 04 Nov 2026 22:35:57…

40 րոպե ago

Պետք է ունենանք վերջնական դիրքորոշում. Ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը հավաքվել

Պետք է ունենանք վերջնական դիրքորոշում. Ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը հավաքվել Wed, 04 Nov 2026 22:35:54…

40 րոպե ago

Հանդիպում՝ Սամվել Կարապետյանի տանը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ

Հանդիպում՝ Սամվել Կարապետյանի տանը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ Wed, 04 Nov 2026 22:31:13 +0400 Քիչ…

45 րոպե ago

Հայտնի խաբեբայի մասին գրքի համար մրցանակ են շնորհել

Հայտնի խաբեբայի մասին գրքի համար մրցանակ են շնորհել Wed, 04 Nov 2026 22:30:08 +0400 Ֆրանսիացի…

46 րոպե ago

Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը

Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Wed, 04 Nov 2026 22:27:25…

48 րոպե ago