Նա քաղաքական բեմադրությունների վարպետ է, իսկ նպատակը` քաղաքական վրեժն է

Նա քաղաքական բեմադրությունների վարպետ է, իսկ նպատակը` քաղաքական վրեժն է

Wed, 02 Sep 2026 21:15:29 +0400


Օրերս ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե, որի կազմում Հայաստանից եւ Սփյուռքից 60 հեղինակավոր անձ է ընդգրկվել։ Հաջորդ օրն իսկ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով նախաձեռնությունը վերածել առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների իրավունքներով զբաղվող մարմնի: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է. «Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, հաշվեհարդարի, տնտեսական ունեզրկման կամ իր սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգությունների»։

Ի թիվս այլ հասարակական-քաղաքական, և մշակութային գործիչների նախաձեռնությանն է միացել նաև նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը: Մենք մի քանի հարց տվեցինք նրան:

– Նիկոլ Փաշինյանը չի հանդարտվում: Երեքշաբթի երեկոյան էլ Գագիկ Խաչատրյանին խոշտանգելով տարան կալանքի: Ի՞նչ գնահատական կտաք երկրում առկա մթնոլորտին: Դուք միացել եք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդին:

– Այո, ես միացել եմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդին, որը նաև մյուս քաղբանտարկյալներին է վերաբերում: Այս գործընթացները, որոնք տեղի են ունենում ընդդիմադիր խոշոր դերակատարների շուրջ ես համարում եմ օրինազանցության դրսևորում: Այս ամենը ոչ թե օրինականություն հաստատելու մասին է, այլ` քաղաքական վրեժխնդրության դրսևորում է, իսկ դա ինձ համար խիստ անընդունելի է: Մենք բոլորս գիտենք, թե տարիներ առաջ ինչեր են տեղի ունեցել մեր երկրում, մենք գիտենք, թե ինչպիսի գործողություններ են կատարել քաղաքական դերակատարները տարիներ շարունակ, և ինչպես են ներկայացել հանրությանը, սակայն այդ ամենը մի կողմ թողնելով հասկանում ենք, որ այս ամենը մեկ նպատակ ունի` ապահովել հաց և տեսարաններ ժողովրդի համար, սակայն երբեք ու երբեք չձգտել իրական արդարության: Այն ժամանակ մենք խոսում էինք օրինական միջոցներով թալանը վերադարձնելու մասին, ասում էինք, որ պետության առաջ բոլոր հանցանքներ կատարած անձինք պիտի պատժվեն, սակայն նկատի ունեինք, որ այդ ամենը պետք է լինի ի շահ պետության, այլ ոչ թե ի շահ միայն մեկ քաղաքական ուժի: Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձեռնտու է այս կամ այն քաղաքական ուժի հետ այսպես վարվել` վարվում են: Սակայն ինձ որպես Հայաստանի քաղաքացի այս ամենը ձեռնտու չէ, որովհետև այն, ինչ արվում է, արվում է անօրինական միջոցներով:

– Բայց իրենք ասում են` ամեն բան օրենքի սահմաններում է, թալանը պետք է վերադարձնել ժողովրդին:

– Անօրինական միջոցներով մարդկանցից խլում են իրենց ունեցվածքը, անօրինական ձևով մարդկանց արդարադատության առաջ են կանգնեցնում, եթե դա կարելի է արդարադատություն համարել: Այսօր այս ամենը արվում է այս մարդկանց նկատմամբ, վաղը կարող է արվել ցանկացած այլ մարդու նկատմամբ: Այն գործարարները, ովքեր այժմ կանգնած են ՔՊ-ի կողքին պետք է հասկանան, որ չեն խուսափելու այս նույն գործողություններից, եթե ինչ-որ մի պահից իշխանության համար ձեռնտու չեղան: Այս ամենը իրավական պետություն ունենալու հույսը վերջնականապես կտրում է, այդ պատճառով ես միացել եմ այդ խորհրդին: Իշխանության տակտիկան ինձ համար խիստ անընդունելի է:

– Մի իշխանություն, որը 8,5 տարի շարունակ հարկերով, թանկացումներով և բազում այլ միջոցներով կեղեքում է իր քաղաքացիներին, այդքան պարգևավճարներ է ստանում Հայաստանի նման աղքատ երկրի պետական բյուջեից, մի իշխանություն, որի անունը շարունակ կապվում է տարբեր կոռուպցիոն դրսևորումների հետ, ունի՞ բարոյական իրավունք խոսելու անցյալում արված թալանը վերադարձնելու մասին:

– Հայաստանում արդարադատական համակարգ գոյություն չունի, համենայն դեպս այն այնպիսին չէ, ինչպիսին, որ պետք է լիներ 2018 թվականից հետո: Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ 2018-ին մարդիկ փողոց էին դուրս եկել, հույս ունենալով, որ նոր իշխանությունը կստեղծի իրապես իրավական պետություն, իրավական կառույցներ, և այլն: Մենք տեսանք, որ ոչ միայն դա տեղի չունեցավ, դեռ մի բան էլ արդարադատական համակարգը սկսեց ծառայեցվել քաղաքական նպատակներին: Իրավապահները` ԱԱԾ, Քննչական, Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ, դրանք բոլոր ուղիղ կերպով քաղաքական պատվերներ կատարողներ են դարձել: Ես պատկերացնում եմ, թե ինչպես է իրավապահների դեմքի արտահայտությունը փոխվում, երբ ամեն անգամ մի նոր քաղաքական պատվեր են ստանում: Պարզապես աշխատանքը չկորցնելու համար նրանք լռում են, նաև հետապնդումներից խուսափելու համար: Ի դեպ` Փաշինյանը վերջերս չարաշահելով իր լիազորությունները ասաց, որ ԱԱԾ շենք է մտնելու և համապատասխան գործողություններ է կատարելու: Սա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանում արդարադատության համակարգ չի գործում: Ինչ վերաբերում է թալանը հետ բերելուն, ապա մենք տեսնում ենք օրինակներ, երբ նախկին ինչ-որ մի թալանչի աջակցում է այս իշխանությանը, և նրանից որևէ թալան վերադարձնելու մտադրություն չկա, բայց նրանք, ովքեր քննադատում են ռեժիմին, հայտնվում են իշխանական մահակի տակ: Ընտրությունից ընտրություն թալանը հետ բերելու պրոպագանդայով մարդկանցից ձայներ են կորզում, ատելության հիմքի վրա իշխանություն են ձևավորում, բայց իրականում այս մարդիկ չեն կարող խոսել արդարության մասին: Այն, ինչ տեղի է ունենում ընդդիմության շուրջ, այնտեղ չպետք է փնտրել արդարություն և օրինականություն: Փաշինյանի իշխանությունից արդարություն սպասելը ռացիոնալ չէ: Նա քաղաքական բեմադրությունների վարպետ է, իսկ նպատակը` քաղաքական վրեժն է, ոչ ավելին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

19 րոպե ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

34 րոպե ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

41 րոպե ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

53 րոպե ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

56 րոպե ago

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան Sat, 07 Nov 2026 22:30:29 +0400…

1 ժամ ago