ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն

ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն

Wed, 02 Sep 2026 22:30:20 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը գումար է օգտագործում ահաբեկչությունը ֆինանսավորելու և իր միջուկային ծրագիրը զարգացնելու համար, ուստի Վաշինգտոնը մտադիր է կանխել Թեհրանի դեմ պատժամիջոցներից խուսափելը։

«Խոսքը միայն Իրանին պատժելու մասին չէ։ Խոսքը նրանց կողմից այն գումարին հասանելիությունը կանխելու մասին է, որը հետագայում կօգտագործվի ահաբեկչությունը ֆինանսավորելու համար, ինչը Իրանը միշտ արել է։ Նրանց գումար է պետք երկու նպատակով՝ ահաբեկչությունը ֆինանսավորելու և, ի վերջո, միջուկային զենք ձեռք բերելու համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա», – ասել է Ռուբիոն։

Նա նաև նշել է, որ ոչ մի երկիր չպետք է օգնի Թեհրանին խուսափել իր վրա դրված սահմանափակումներից։

«Ոչ մի երկիր չպետք է օգնի նրանց ստեղծել մեխանիզմներ, որոնց միջոցով նրանք կարող են եկամուտ ստանալ, ապա դրանք օգտագործել ահաբեկչությունը ֆինանսավորելու և միջուկային զենք մշակելու փորձեր անելու համար։ Եվ եթե երկրները որոշեն դա անել, մենք ստիպված կլինենք նաև նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել», – հավելել է ամերիկացի դիվանագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Fri, 06 Nov…

14 րոպե ago

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում Fri, 06 Nov 2026 22:00:03 +0400 Ռուս բժիշկ՝ ուռուցքաբան,…

23 րոպե ago

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Fri, 06 Nov 2026 21:56:24 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

27 րոպե ago

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Fri, 06 Nov 2026 21:45:20…

38 րոպե ago

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ Fri, 06 Nov 2026 21:32:41 +0400 Վաղը՝ նոյեմբերի 7-ին,…

51 րոպե ago

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Fri, 06 Nov 2026…

54 րոպե ago