«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները

«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները

Thu, 03 Sep 2026 08:20:03 +0400


Երեկ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Նա ՔՊ-ական նախկին պատգամավոր, Արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայիս տեղակալ Արման Բոշյանի կինն է։ Ժամանակին նրանք գործազուրկ էին, աշխատանք էին փնտրում եւ անգամ փորձել են «Հրապարակում» աշխատել, հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում: Մենք ուսումնասիրեցինք նրանց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի եւ դրամական միջոցների մասին հայտարարագրերը։

Արման Բոշյանը 2024թ․ օգոստոսին, նոր պաշտոնում նշանակվելուց հետո, առանձնատուն է գնել Աբովյան քաղաքում, իսկ Առինջում առանձնատուն է կառուցում։ Բոշյանն ունի 2 ավտոմեքենա՝ VAZ մակնիշի, որը ձեռք է բերել 2017-ին, եւ HONDA մակնիշի, որը գնել է 2023-ին։ Բոշյանի բանկային հաշիվներին եղել է 6 մլն 344 հազար 72 դրամ։ Տարեկան եկամուտները կազմել են 53 մլն 609 հազար 46 դրամ, որից 22 մլն 200 հազար 969 դրամը որպես աշխատավարձ է ստացել, 3 մլն 799 հազար 106 դրամը՝ եկամտահարկի վերադարձից, իսկ մնացած գումարը վերցրած վարկն է։ Տարեվերջին նա ունեցել է 51 մլն 373 հազար 99 դրամ վարկ, որից 44 մլն 724 հազար 246 դրամը կառուցապատման վարկն է։ Նախորդ տարի 31 մլն դրամ ծախսել է առանձնատան վերանորոգման համար։

Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, նախորդ տարի LEAPMOTOR մակնիշի 2025թ. արտադրության մեքենա է գնել՝ 19 հազար 707 դոլարով։ Տարվա սկզբին ունեցել է 160 հազար դոլար կանխիկ գումար, իսկ տարեվերջին կանխիկ գումար չի ունեցել։ Բանկային հաշիվներին տարեվերջին եղել են 98 հազար 339 դոլար եւ 3 մլն 118 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 142 հազար 770 դրամ, որը գոյացել է աշխատավարձից եւ բանկային ավանդից։ Ավետյանն ունի նաեւ վարկեր, որոնց մնացորդը կազմում է 593 հազար դրամ։ Նա 5 մլն դրամ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տաք հագնվեք․ օդի ջերմաստիճանը հանրապետությունում

Տաք հագնվեք․ օդի ջերմաստիճանը հանրապետությունում Sat, 05 Sep 2026 17:45:45 +0400 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին…

34 րոպե ago

Դեմ են քվեարկել քարտեզագրման ճշգրտման նախագծին

Դեմ են քվեարկել քարտեզագրման ճշգրտման նախագծին Sat, 05 Sep 2026 17:30:32 +0400 Միացյալ Նահանգները միակն…

49 րոպե ago

Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին

Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Sat, 05 Sep 2026 17:15:06 +0400 Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ…

1 ժամ ago

Պուտինը դադարեցրեց հարվածները Ուկրաինային․ օրվա դիպվածը

Պուտինը դադարեցրեց հարվածները Ուկրաինային․ օրվա դիպվածը Sat, 05 Sep 2026 17:00:19 +0400 Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր…

1 ժամ ago

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան Sat, 05 Sep 2026 16:57:32…

1 ժամ ago

Ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին․ «Ուժեղ Հայաստան»

Ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին․ «Ուժեղ Հայաստան» Sat, 05 Sep 2026 16:56:45…

1 ժամ ago