«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները

«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները

Thu, 03 Sep 2026 08:20:03 +0400


Երեկ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Նա ՔՊ-ական նախկին պատգամավոր, Արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայիս տեղակալ Արման Բոշյանի կինն է։ Ժամանակին նրանք գործազուրկ էին, աշխատանք էին փնտրում եւ անգամ փորձել են «Հրապարակում» աշխատել, հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում: Մենք ուսումնասիրեցինք նրանց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի եւ դրամական միջոցների մասին հայտարարագրերը։

Արման Բոշյանը 2024թ․ օգոստոսին, նոր պաշտոնում նշանակվելուց հետո, առանձնատուն է գնել Աբովյան քաղաքում, իսկ Առինջում առանձնատուն է կառուցում։ Բոշյանն ունի 2 ավտոմեքենա՝ VAZ մակնիշի, որը ձեռք է բերել 2017-ին, եւ HONDA մակնիշի, որը գնել է 2023-ին։ Բոշյանի բանկային հաշիվներին եղել է 6 մլն 344 հազար 72 դրամ։ Տարեկան եկամուտները կազմել են 53 մլն 609 հազար 46 դրամ, որից 22 մլն 200 հազար 969 դրամը որպես աշխատավարձ է ստացել, 3 մլն 799 հազար 106 դրամը՝ եկամտահարկի վերադարձից, իսկ մնացած գումարը վերցրած վարկն է։ Տարեվերջին նա ունեցել է 51 մլն 373 հազար 99 դրամ վարկ, որից 44 մլն 724 հազար 246 դրամը կառուցապատման վարկն է։ Նախորդ տարի 31 մլն դրամ ծախսել է առանձնատան վերանորոգման համար։

Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, նախորդ տարի LEAPMOTOR մակնիշի 2025թ. արտադրության մեքենա է գնել՝ 19 հազար 707 դոլարով։ Տարվա սկզբին ունեցել է 160 հազար դոլար կանխիկ գումար, իսկ տարեվերջին կանխիկ գումար չի ունեցել։ Բանկային հաշիվներին տարեվերջին եղել են 98 հազար 339 դոլար եւ 3 մլն 118 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 142 հազար 770 դրամ, որը գոյացել է աշխատավարձից եւ բանկային ավանդից։ Ավետյանն ունի նաեւ վարկեր, որոնց մնացորդը կազմում է 593 հազար դրամ։ Նա 5 մլն դրամ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում Fri, 04 Sep 2026…

28 րոպե ago

Արդեն ծաղրում է, բայց ինչքան զուսպ էր ինքը, երբ փողոցում պայքար կար

Արդեն ծաղրում է, բայց ինչքան զուսպ էր ինքը, երբ փողոցում պայքար կար Fri, 04 Sep…

31 րոպե ago

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց Fri, 04 Sep 2026 15:29:26 +0400 Մեջբերում. «ՀՀ քնչական…

32 րոպե ago

Ի՞նչ է սպասվում Գյումրիին 102-րդ ռազմաբազայի դուրսբերումից հետո

Ի՞նչ է սպասվում Գյումրիին 102-րդ ռազմաբազայի դուրսբերումից հետո Fri, 04 Sep 2026 15:15:12 +0400 ՀՀ…

46 րոպե ago

Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին․ Մանե Թանդիլյան

Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին․ Մանե Թանդիլյան Fri, 04 Sep 2026 15:14:11 +0400 Latest news…

47 րոպե ago

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում»

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում» Fri, 04 Sep 2026 14:45:27 +0400…

1 ժամ ago