Փաշինյանը ռազմաբազան հանելը ուզում է գցի «ռուսի ջեբը»

Փաշինյանը ռազմաբազան հանելը ուզում է գցի «ռուսի ջեբը»

Thu, 03 Sep 2026 14:45:09 +0400


Պուտինն ասում է․

-Եթե Հայաստանը ասի՝ ռուսական ռազմաբազան դուրս բերեք, հաջորդ օրը կհանեմ։
Փաշինյանն ասում է․

-Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի։ Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք երբեք այդ հարցն այս ընթացքում չենք քննարկել։

Ու այստեղ արդեն հարց է առաջանում՝ ո՞վ առաջինը կասի։ Ո՞վ դռները կբացի Թուրքիայի առաջ։ Այստեղ պարզ երևում է, որ Ռուսաստանը գիտակցում է ռազմաբազան դուրս հանելու ողջ ողբերգությունը, իսկ Փաշինյանն իր «խասյաթի համաձայն» ցանկանում է դա էլ «գցել ռուսի ջեբը»։ Նա, ինչպես միշտ, խուսափում է պատասխանատվությունից։ 8 տարվա մեջ նա ոչ մի պատասխանատվություն իր վրա չի վերցրել ու բոլորը մեղավոր են՝ բացի իրենից։

Ոչ մեկը չի ասում «գնա», ոչ մեկը չի ասում «մնա», բայց բոլորը պատրաստ են քննարկել, եթե մյուսը որոշի։ Շատ հետաքրքիր խաղ է։ Միայն թե սա այն խաղը չէ, որտեղ պարտվողը միավոր է կորցնում։ Այստեղ սխալ հաշվարկի գինը ժողովուրդն է վճարելու։ Տուժողը ժողովուրդն է լինելու։ Ու այս ամենի ֆոնին ժողովրդի մոտ հարց է առաջանում՝ Փաշինյանն այդքան վստահո՞ւմ է Թուրքիային, թե՞ մեզ է Թուրքիայի բերանն է տալիս։ Որովհետև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների պատմությունը պարզապես դիվանագիտական տարաձայնությունների պատմություն չէ։ Դարերի պատմություն է՝ պատերազմներով, ցեղասպանությամբ, տեղահանություններով ու չսպիացած վերքերով։ Դա մի հրամանով կամ քաղաքական հայտարարությամբ չի ջնջվում։ Եվ եթե այսօր մեզ ասում են՝ «Թուրքիան այլևս սպառնալիք չի լինելու», ժողովուրդը միանգամայն բնական իրավունք ունի հարցնելու՝ իսկ ինչի՞ վրա է հիմնված այդ վստահությունը։ Ռուսաստանին դուրս ենք բերում, Թուրքիայի՞ն ենք ներս թողնում։ Մեր դարավոր ողբերգական պատմությունը թողած՝ Փաշինյանի հայտարարությու՞ն ենք հիմք ընդունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփին ասացի մեր ցանկության մասին․ Կոբախիձեն փակագծեր է բացել

Թրամփին ասացի մեր ցանկության մասին․ Կոբախիձեն փակագծեր է բացել Sun, 27 Sep 2026 14:00:16 +0400…

16 րոպե ago

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ Sun, 27 Sep 2026 13:46:17 +0400 Արցախի…

30 րոպե ago

Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում․ Վարուժան Գեղամյան

Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում․ Վարուժան Գեղամյան Sun, 27 Sep 2026 13:36:06 +0400 Թյուրքագետ…

41 րոպե ago

Հույս ունի՝ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի

Հույս ունի՝ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի Sun, 27 Sep 2026 13:30:02 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ…

47 րոպե ago

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Sun, 27 Sep 2026 13:15:08 +0400 ՀՀ ԿԸՀ-ն…

1 ժամ ago

Ծնվել են Արցախն ու Շուշին՝ հերոս Համբիկ Սասունյանի զավակները

Ծնվել են Արցախն ու Շուշին՝ հերոս Համբիկ Սասունյանի զավակները Sun, 27 Sep 2026 13:11:28 +0400…

1 ժամ ago