Ռուսները միանգամից 4 բնակավայր են գրավել․ կատաղի մարտեր են
Thu, 03 Sep 2026 15:00:02 +0400
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Իժևկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնումէ ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները։
Հաղորդվում է, որ վերահսկողություն է սահմանվել նաև Խարկովի մարզի 3 բնակավայրերի՝ Վասիլևկայի, Դոլժանկայի և Բլագոդատնոյեի նկատմամբ։