Թմրամիջոցը կուլ էր տվել

Թմրամիջոցը կուլ էր տվել

Thu, 03 Sep 2026 15:15:30 +0400


ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի 3 քաղաքացիներ, խմբի կազմում, շահադիտական դրդումներով, 2026 թվականի ապրիլի 30-ին մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 367,52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցով լցված բազմաթիվ պոլիէթիլենային փաթեթներ կուլ տալու և որովայնում պահելու միջոցով թաքցնելով, իրացման նպատակով, ապօրինի տեղափոխել են ՀՀ պետական սահմանով։

«Նույն ընթացքում, ՀՀ 2 քաղաքացիներն օժանդակել են նշված տեսակի և քանակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ ներմուծելուն՝ նախապես խոստանալով ՀՀ-ում ձեռք բերել և իրացնել դրանք, որն իրականացնելիս ապահովել են օտարազգի քաղաքացիների դիմավորումը, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ՀՀ տեղափոխման համար գումարի վճարումը, թմրամիջոցներով լցված փաթեթները վերջիններիս որովայնից դուրս բերումն ու իրացման նպատակով ձեռք բերումը, ՀՀ-ում պահեստավորումն ու օտարազգի քաղաքացիներին Հայաստանից ճանապարհումը, որի ճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղու հատվածում, նրանք ձերբակալվել են և տեղափոխվել վարույթն իրականացնող մարմին:

Օտարազգի 3 քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ՝ 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Նրանցից 4-ը կալանավորվել են, իսկ 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

5 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոչ միայն քաղաքական գործիչներին են փորձում վախեցնել, այլև շարքային քաղաքացիներին

Ոչ միայն քաղաքական գործիչներին են փորձում վախեցնել, այլև շարքային քաղաքացիներին Fri, 04 Sep 2026 19:45:21…

8 րոպե ago

Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան

Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան Fri, 04 Sep 2026 19:44:33 +0400 Օրերս հայտնի…

9 րոպե ago

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է Fri, 04 Sep 2026 19:30:03 +0400 Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր…

23 րոպե ago

Դու տղամարդ ես, թե՞ կին․ Զախարովան՝ Փաշինյանին

Դու տղամարդ ես, թե՞ կին․ Զախարովան՝ Փաշինյանին Fri, 04 Sep 2026 19:15:11 +0400 Ռուսաստանի արտաքին…

38 րոպե ago

Տուն է վերադարձել սեփական հուղարկավորությունից մեկ ամիս անց

Տուն է վերադարձել սեփական հուղարկավորությունից մեկ ամիս անց Fri, 04 Sep 2026 19:00:38 +0400 Հնդկաստանի…

53 րոպե ago

Հրաժարվենք հին օրենքներից

Հրաժարվենք հին օրենքներից Fri, 04 Sep 2026 18:45:57 +0400 Ժամանակն է, կարծում եմ, որ Հայաստանում…

1 ժամ ago