Այսօր մեր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր մեր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է

Thu, 03 Sep 2026 15:30:55 +0400


Այսօր մեր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է:

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որն այժմ, ցավոք, վերացված է թշնամու կողմից:

Հրայր սարկավագի ողջ կյանքը կապված է եղել Արցախ աշխարհի և իր պայքարի հետ դեռ պատանեկան տարիքից, երբ իր հայրը, պատերազմը հաղթած լինելով, որոշեց ընտանյոք տեղափոխվել Արցախ:

Հրայր սարկավագն Արցախում ապրելու համար զոհեց նաև իր անձնական ընտանիքը և ամեն բան, որ կարող էր վերաբերել իր անձնականին:

Նա առաջին իսկ օրվանից լծված է եղել մեր պայքարին իր խնամքով և հոգածությամբ, նաև խոշտանգվել ոստիկանների կողմից, մնացել ռումբերի տակ և վիրավորում ստացել: Աստված և Հայրենիք, ահա Հրայր սարկավագի հավատամքը:

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Հրայր սարկավագ: Աստված օրհնի քեզ և ընտանիքդ: Փառք Աստծուն քո ծննդյան համար և շնորհակալություն ծնողներիդ:

Ինչպես բոլորին, քեզ համար էլ աղոթքով ասում եմ՝ երանի մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայրենիքում, որովհետև Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թշնամական պահանջը՝ թե՛ հաճելի և թե՛ օգտակար

Թշնամական պահանջը՝ թե՛ հաճելի և թե՛ օգտակար Fri, 23 Oct 2026 19:15:39 +0400 «Ես ասել…

27 րոպե ago

Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական միջուկային կարողությունները․ Թրամփ

Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական միջուկային կարողությունները․ Թրամփ Fri, 23 Oct 2026 19:00:52 +0400 Հարավային…

41 րոպե ago

Այդ ուշացած որոշումները մի կարևոր «նյուանս» են պարունակում․ իրավապաշտպան

Այդ ուշացած որոշումները մի կարևոր «նյուանս» են պարունակում․ իրավապաշտպան Fri, 23 Oct 2026 18:52:32 +0400…

50 րոպե ago

Ինչու «Ուժեղ Հայաստանը» դեմ չէ ԹՐԻՓՓ-ին

Ինչու «Ուժեղ Հայաստանը» դեմ չէ ԹՐԻՓՓ-ին Fri, 23 Oct 2026 18:45:05 +0400 ԱԺ արտաքին հարաբերությունների…

57 րոպե ago

Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո

Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո Fri, 23 Oct 2026 18:33:23…

1 ժամ ago

Մելանյա Թրամփի միջնորդությամբ տեղային հրադադար է հաստատվել

Մելանյա Թրամփի միջնորդությամբ տեղային հրադադար է հաստատվել Fri, 23 Oct 2026 18:23:26 +0400 ԱՄՆ առաջին…

1 ժամ ago