Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է․․․ դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը

Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է․․․ դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը

Thu, 03 Sep 2026 15:24:43 +0400


Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները։

Ասված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ։

«Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։

Իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի, ինչպես նաև ժողովրդավարական և բարոյական նորմերի գիտակցված խաթարմանը։

Դիմում ենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներին։ Նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է և պետք է մնալ լուսավոր մարդ, չգնալ սեփական խղճի դեմ և պահպանել ձեր բարի անունը։

Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով, զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման, ինչպես նաև Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, ապահովել է տասնյակ հազարավոր ընտանիքների աշխատանքով։ Գիտեմ, որ նրան բազմիցս, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, առաջարկել են բիզնեսով զբաղվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Սակայն Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ առաջարկներից՝ մնալով իր Հայաստանի հայրենասերը։

Ապօրինաբար զրկելով Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից՝ Փաշինյանը ոչ միայն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ հարևան երկրների իր նոր

«խաղաղասեր բարեկամների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց ծրագրերը։ Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին ենթարկվելը հետապնդման և ձերբակալվելը չպետք է անտարբեր թողնի որևէ մեկին՝ շարքային քաղաքացուց մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ավելին, ես կասեի՝ առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է հստակ և բացահայտ արտահայտեն իրենց դիրքորոշումը և ոչ թե գլուխները թաքցնեն ավազի մեջ։

Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները։

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում»

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում» Fri, 06 Nov 2026…

7 րոպե ago

Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան

Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան Fri, 06 Nov 2026 11:30:35 +0400 Մոսկվան իր…

7 րոպե ago

Հայաստանն ու Թուրքիան պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Հայաստանն ու Թուրքիան պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան Fri, 06 Nov 2026 11:28:02 +0400…

10 րոպե ago

Դա ակնհայտ է

Դա ակնհայտ է Fri, 06 Nov 2026 11:24:24 +0400 «Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից…

13 րոպե ago

Գազը թանկանա էլ, չթանկանա, դրա տերը դուք եք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մանուկյանը՝ Պապոյանին

Գազը թանկանա էլ, չթանկանա, դրա տերը դուք եք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մանուկյանը՝ Պապոյանին…

17 րոպե ago

#Ուղիղ . ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

#Ուղիղ . ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Fri, 06 Nov 2026 11:16:12 +0400 Latest news…

22 րոպե ago