ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

Thu, 03 Sep 2026 17:52:59 +0400


Այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՔՊ–ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն։

Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ լինել հասանելի, ճշգրիտ և հետևողական, լսել հարցերը, ապահովել պատշաճ հաղորդակցություն և հանրությանը ներկայացնել Երևանի կյանքին ու քաղաքային կառավարմանը վերաբերող կարևոր գործընթացները։

Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ցուցաբերած բարձր վստահության և այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Sun, 08 Nov…

20 րոպե ago

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

10 ժամ ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

10 ժամ ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

10 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

10 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

10 ժամ ago